Հայտարարված մասնակի զորահավաքում ընդգրկված են միայն կոնկրետ զորամասեր. Արցախի տեղեկատվական շտաբի պարզաբանումը

Հաշվի առնելով մասնակի զորահավաքի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած տարաբնույթ քննարկումները՝ Արցախի տեղեկատվական շտաբը նպատակահարմար է գտել հանդես գալ լրացուցիչ պարզաբանմամբ: 

«Պայմանավորված վերջին օրերին շփման գծում լարվածության աճով, անհրաժեշտություն է առաջացել համալրել առանձին զորամասեր և զինվորական կամ քաղաքացիական պաշտոններ:

Այդ պատճառով Արցախի նախագահի հրամանագրով հայտարարվել է մասնակի զորահավաք, որն ի տարբերություն ընդհանուր զորահավաքի, պետության զինված ուժերի մի մասի հավաք է՝ ելնելով կոնկրետ իրավիճակից և տվյալ պահին զինված ուժերի առջև դրված խնդիրներից: Մասնակի զորահավաքի յուրաքանչյուր դեպքում իրավասու մարմինների կողմից որոշվում են զորահավաքի իրականացման մասշտաբներն ու սուբյեկտների ընդգրկվածության աստիճանն ու քանակը:

Ուստի, հայտարարված մասնակի զորահավաքում ընդգրկված են միայն կոնկրետ զորամասեր, որոնց կցագրված քաղաքացիներն են միայն ստանում ծանուցումներ: Դա նշանակում է, որ ովքեր չեն ստացել ծանուցում, նրանց զորամասի կամ ստորաբաժանման վերաբերյալ զորահավաքի որոշում չի կայացվել:

Ծանուցումներն ուղարկվել են տվյալ զորամասերում կցագրված բոլոր անձանց՝ առանց որևէ խտրականության, այդ թվում՝ պաշտոնատար անձանց, որոնք էլ ներգրավվել են զորահավաքային զինվորական ծառայության մեջ»,- նշված է պարզաբանման մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵՄ-ն խորապես մտահոգված է. Բորելն արձագանքել է ԵԽ պատգամավորների հարցին

Հաջորդը

Իրականացվել են Եռաբլուրի մուտքի կամարից մինչև աստիճանահարթակ լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ

Առնչվող նյութեր
Դիտել

Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 5-9-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10…
Դիտել

ՀՀ առողջապահության նախարարը տեսակցել է Արտակ Բեգլարյանին

ՀՀ աողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր տեսակցել է ՄԱԿ երևանյան գրասենյակի առջև այս օրերին նստացույց հայտարարած Արցախի պետնախարարի…
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Սենատի հանրապետականների ղեկավարի հետ

Մայիսի 5-ին ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի հանրապետականների ղեկավար…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share