Հայտնի է, թե ինչ նպատակով է Հայաստան ժամանում Ֆրանսիայի ԱԺ նախագահը

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով հունվարի 12-14-ը Հայաստան կժամանի Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից, նրան կուղեկցի հայ-ֆրանսիական հարաբերություններում ներգրավված ֆրանսիացի պատգամավորների պատվիրակությունը։ Այցի նպատակն է ամրապնդել երկու խորհրդարանների միջև կապերը և հավաստել Ֆրանսիայի համերաշխությունը Հայաստանին ներկայիս դժվարին համատեքստում։

Ֆրանսիայի ԱԺ նախագահը կհանդիպի իր հայ պաշտոնակցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

Դեսպանությունից հայտնում են, որ Բրոն-Պիվեն կայցելի Ցեղասպանության հուշահամալիր և կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Նա կայցելի նաև Զինվորի տուն և Հայաստանում ֆրանսիական համալսարան։

Ավելի վաղ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն «Թվիթեր»-ի իր էջում գրառում էր կատարել, նշելով, որ կմեկնի Հայաստան՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի աջակցությունը վերահաստատելու նպատակով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի կոշտ պատասխանը ՀԱՊԿ քարտուղարությանը

Հաջորդը

Արցախի ԱԱԾ-ն պետական դավաճանության նոր դեպք է բացահայտել

Առնչվող նյութեր
Դիտել

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում հետ գնալ ելման դիրքեր

Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Լեռնային Ղարաբաղի Փառուխ եւ Խրամորթ բնակավայրերի շրջանում տեղի ունեցած զինված միջադեպերի կապակցությամբ եւ Ադրբեջանի…
Դիտել

Հայաստանը ձեռք է բերել չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 200 հազար դեղաչափով

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ բանակցությունների շնորհիվ` Հայաստանը ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 200…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share