Հարություն Մերդինյանը մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

Մյունխենում անցկացված Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում Հայաստանի մեծահասակների հավաքականը 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել։

Կարիերայում երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 38-ամյա Հարություն Մերդինյանը՝ հավասարը չունենալով նժույգթափեր վարժությունում։ Նա վաստակել է 14,733 միավոր և կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին։

Նժույգ թափեր վարժության Եվրոպայի 2021 թվականի չեմպիոն Արթուր Դավթյանը 14.033 միավորով ելույթն ավարտել է 6-րդ հորիզոնականում։

Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ԵԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է հենացատկից։ Նա երկու ցատկերի արդյունքում 14,983 միավոր է վաստակել և դարձել արծաթե մեդալակիր։ Ի դեպ, չեմպիոնի կոչումը նվաճած բրիտանացի մարզիկը նույնքան միավոր էր հավաքել։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը հանդես է եկել օղակների եզրափակչում և վաստակելով 14,766 միավոր՝ ելույթն ավարտել 4-րդ հորիզոնականում։ Այս վարժությունում մեր մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 13,733 միավոր է վաստակել և զբաղեցրել վերջին հորիզոնականը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Էրիկ Բաղդասարյանը՝ Եվրոպայի մարմնամարզության երիտասարդների չեմպիոն

Հաջորդը

Օգոստոսի 15-21-ը հաստատվել է կորոնավիրուսի 1913 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

ԵՄ-ն չի կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը. Բորել

Եվրամիության երկրները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը Բրյուսելում ընթացող ԵՄ արտգործնախարարների հանդիպումից առաջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝…
Դիտել

Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանում

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին հանդես է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share