Հարություն Մերդինյանը մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

Մյունխենում անցկացված Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում Հայաստանի մեծահասակների հավաքականը 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել։

Կարիերայում երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 38-ամյա Հարություն Մերդինյանը՝ հավասարը չունենալով նժույգթափեր վարժությունում։ Նա վաստակել է 14,733 միավոր և կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին։

Նժույգ թափեր վարժության Եվրոպայի 2021 թվականի չեմպիոն Արթուր Դավթյանը 14.033 միավորով ելույթն ավարտել է 6-րդ հորիզոնականում։

Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ԵԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է հենացատկից։ Նա երկու ցատկերի արդյունքում 14,983 միավոր է վաստակել և դարձել արծաթե մեդալակիր։ Ի դեպ, չեմպիոնի կոչումը նվաճած բրիտանացի մարզիկը նույնքան միավոր էր հավաքել։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը հանդես է եկել օղակների եզրափակչում և վաստակելով 14,766 միավոր՝ ելույթն ավարտել 4-րդ հորիզոնականում։ Այս վարժությունում մեր մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 13,733 միավոր է վաստակել և զբաղեցրել վերջին հորիզոնականը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Էրիկ Բաղդասարյանը՝ Եվրոպայի մարմնամարզության երիտասարդների չեմպիոն

Հաջորդը

Օգոստոսի 15-21-ը հաստատվել է կորոնավիրուսի 1913 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի ԶՈՒ-ն չի մասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժությանը

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Չնայած ավելի վաղ արված պաշտոնական պարզաբանմանը, ի պատասխան հարցումների,…
Դիտել

Ադրբեջանը սպասում է Հայաստանի դրական արձագանքին․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ բացի լավ, բարիդրացիական հարաբերություններ հաստատելուց տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն…
Դիտել

Բացվել է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի կիսանդրին

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում բացվել է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, հռչակավոր մարմնամարզիկի կիսանդրին:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share