Ադրբեջանը սպասում է Հայաստանի դրական արձագանքին․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ բացի լավ, բարիդրացիական հարաբերություններ հաստատելուց տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ապահովելու այլընտրանք չկա։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Հիմա բացառիկ շանս կա կառուցելու այդպիսի հարաբերություններ ՝ հետևողականորեն իրագործելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության կետերը», – նշել է Բայրամովը:

Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է սկսել երկկողմ բանակցություններ երկու երկրների սահմանի սահմանազատման և սահմանագծման շուրջ: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը ՝ ելույթ ունենալով Սևծովյան տնտեսական գործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 43-րդ նիստում:

«Ադրբեջանն ազատագրել է Հայաստանի հետ նախկին 30-ամյա գրավված պետական սահմանը, եւ այժմ մենք կառուցում ենք սահմանի վերահսկման ենթակառուցվածքներ: Առաջարկում ենք Հայաստանին երկկողմ քննարկումներ սկսել՝ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ: Ադրբեջանը սպասում է Հայաստանի դրական արձագանքին», – ասել է Բայրամովը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Հաջորդը

ՇՄ նախարարի պաշտոնակատարը ձկնաբուծարանների հարցով դիմել է գլխավոր դատախազին

Առնչվող նյութեր
Դիտել

Կորոնավիրուսային իրավիճակը հանրապետությունում

Սեպտեմբերի 19-25-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1431 նոր դեպք, կատարվել է 5523 թեստավորում: Առողջացել է 2133 բուժառու, արձանագրվել…
Դիտել

Ադրբեջանը կարծում է, որ ԼՂ հարցը լուծված է, ինչը հակասում է Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշմանը. Փաշինյան

Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմին հուզող ամենակարևոր հարցերի վերաբերյալ չի հաջողվել…
Դիտել

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում Ադրբեջանի գործողությունները դատապարտելի են. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արդբեջանի կողմից Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ. «Շուշի քաղաքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share