ՀՀ ԱԺ-ն Արցախի հարցով դռնփակ քննարկում կանցկացնի

Ազգային ժողովի այսօր մեկնարկած քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվել է նաև Արցախում ստեղծված իրավիճակի մասին հրատապ հարցի քննարկումը։ Հարցը կքննարկվի դռնփակ։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց, որ «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքներն ու հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին հարցը կքննարկվի այսօր՝ ԱԺ երրորդ հիմնական նիստում։

Դռնփակ նիստին ներկա կլինեն նաեւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որպես զեկուցող ներկա կլինեն այդ նիստին: ԱԺ մեծամասնությունն առաջարկեց, որպեսզի նիստն անցկացվի դռնփակ։

«ՔՊ» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը նշեց, որ այս հարցը ոչ միայն Հայաստանում է հանրային լայն հետաքրքրություն առաջացնում, այլ նաև Հայաստանից դուրս։

«Այս հարցի քննարկումները կոնտեքստային իմաստով կարող են պարունակել Արցախին և Հայաստանին վերաբերող անվտանգային բնույթի հարցեր, որոնք մենք չենք կարող բաց և ուղիղ ռեժիմով քննարկել։ Այն, ինչ վերաբերում է ՀՀ ազգային և պետական շահերին և Արցախի անվտանգային վիճակին, մենք չենք կարող մեզ թույլ տալ այդ հարցերը քննարկել բաց ռեժիմով»,- ասաց Կոնջորյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իրավիճակը Ուկրաինայում

Հաջորդը

Ադրբեջանցիները գազատարի վրա փական են տեղադրել. Արման Թաթոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ավարտվել է բարձրաստիճան զինվորականի կողմից պետական գաղտնիք հրապարակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով կատարված բազմակողմանի, օբեկտիվ և լրիվ քննության պայմաններում հիմնավորվել է,…
Դիտել

Ավստրալիայում ջրհեղեղի հետևանքով տարհանվածների թիվն աճում է

Ավստրալիայի հարավ-արևելյան Նոր Հարավային Ուելսում տեղատարափ անձրևից առաջացած ուժեղ ջրհեղեղների պատճառով իրենց տները լքել է մոտ 18 հազար…
Դիտել

Առաջարկների նոր փաթեթը Բրյուսելում ներկայացրել եմ Ադրբեջանի նախագահին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ տարածքային ամբողջականության հարցում ընդհանուր առմամբ ուրիշների տեսակետը պետք է չհետաքրքրի։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share