ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ավարտին է մոտենում դժվարություններով և մարտահրավերներով, բայց նաև նոր նախաձեռնություններով ու գաղափարներով, կյանքի կոչված ծրագրերով լեցուն ևս մեկ տարի, որը մենք դիմավորում ենք մտահոգ, բայց այն համոզմամբ, որ զարգացման անշեղ օրակարգը, հետևողական աշխատանքը և որակական փոփոխությունները կարող են և պետք է լինեն առկա մարտահրավերների հաղթահարման ճանապարհը:

Տարին ամփոփում ենք մեծ անհանգստությամբ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների համար, որոնք զրկված են արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից։ Բազմաթիվ երեխաներ այսօր զրկված են իրենց հարազատների հետ ամանորյա ընտանեկան տոնը կիսելու հնարավորությունից։ Վստահ եմ, որ յուրաքանչյուրիս սա ուղղորդում է հարյուրապատկել ջանքերը և անել ավելին մեր երկրի հզորացման համար։

Սիրելի՛ հայրենակիցներ, կրթության և գիտության, մշակույթի, արվեստի, մարզաշխարհի ներկայացուցիչներ, աշակերտներ, ուսանողներ, կրթությունը, գիտությունը, մշակույթն ու սպորտն այն ոլորտներն են, որտեղ ավելին անելու մեզանից յուրաքանչյուրի ջանքերը կարող են առանցքային լինել պետության զարգացման համար։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում արդեն իսկ կատարված աշխատանքներով մենք գտնվում ենք որակական փոփոխությունների այն փուլում, որը շրջադարձային դեր է ունենալու այդ զարգացման համար:

Բոլորս միասնաբար 2023 թվականը պետք է դարձնենք բազմապատկված ջանքերի ու արդյունքների բազմապատկման տարի: Բոլոր երեխաներին ու մեծահասակներին հասանելի որակյալ կրթությունն ու զարգացող գիտությունը, քաղաքացիական արժեհամակարգ ձևավորող մշակույթը և մշտապես նոր բարձունքների խրախուսող մարզաշխարհը կերտում են պետության և քաղաքացու դիմագիծը, ամրացնում պետականության հիմքերը: Շարունակական ու հետևողական աշխատանքները կարդարացնեն մեր ակնկալիքները, կապահովեն առաջընթացը և կտան իրենց պտուղները: Այս դժվարին ժամանակաշրջանում մենք վրիպելու և ընկրկելու իրավունք չունենք:

Թո՛ղ 2023 թվականը լինի միայն ձեռքբերումների, հաղթանակների ու նվաճումների տարի: Մաղթում եմ խաղաղություն, սեր և բարօրություն:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մաղթում եմ հարատև խաղաղություն և կայունություն. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին

Հաջորդը

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի քաղաքապետը ներկայացրել է Նոր Նորք վարչական շրջանի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արմեն Մհերյանին: Կարևորելով…
Դիտել

Սյունիքում անվտանգային նոր համակարգ ձևավորելու խնդիր կա. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը անդրադարձել է Գորիս-Կապան-Ճակատեն-Շիկահող-Մեղրի հատվածի անվտանգության խնդրին եւ «Ֆեյսբուքում» գրել․ «Շատ է խոսվում…
Դիտել

ԱՄՆ կոնգրեսականն արձագանքել է Սյունիքի դեպքերին

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը Հայաստանի տարածք, Սյունիքի մարզ, ադրբեջանական ուժերի ներխուժման կապակցությամբ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share