ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր երեկոյան նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ տեղի է ունեցել 2022 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն, ամփոփելով մարզական տարին, ներկայացրել է տարվա ընթացքում հայ մարզիկների նշանակալի նվաճումները, ինչպես նաև անդրադարձել հաջորդ տարվա ընթացքում սպորտի զարգացմանը միտված պետական միջոցառումներին, մարզադպրոցների կառուցման և վերակառուցման ծրագրերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական ելույթով, իր խոսքում նշելով, որ կառավարությունն իր բոլոր հնարավորությունների սահմաններում շարունակելու է խթանել հայկական սպորտի զարգացումը:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորելով 10 լավագույն մարզիկներին հանձնել է մրցանակները։ Իր խոսքում նախագահը մասնավորապես ասել է.

«Ես սպորտի շատ մեծ սիրահար եմ։ Իմ տարիքն ինչքան որ կա, այդքան ես սպորտի մեջ եմ։ Այդպիսի ընտանիքում եմ մեծացել և դաստիարակվել։ 1968 թվականի Մեխիկոյի օլիմպիական առաջնությունից սկսած կարող եմ առանձին սպորտային դրվագներ պատմել։

Մեծ հպարտություն եմ զգում, որ մենք կարողացել ենք ձեր շնորհիվ այս ծանր տարվա ընթացքում իսկապես գլուխներս բարձր և մեջքներս ուղիղ կանգնել՝ հպարտանալով ձեր հաջողություններով։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, որ աշխարհի տարբեր անկյուններում մեր պետության՝ Հայաստանի Հանրապետության պատիվը բարձր եք պահել»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Հաջորդը

Կրիշտիանու Ռոնալդուն՝ Ալ-Նասրի ֆուտբոլիստ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի…
Դիտել

Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել…
Դիտել

ՌԴ-ն Հայաստանի համար չեղարկել է օդային հաղորդակցության կորոնավիրուսային սահմանափակումները

«ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը հայտնում է, Ռուսաստանը չեղարկել է օդային հաղորդակցության սահմանափակումները ևս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share