ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Մ. Թրեյսիին ու դեսպանատան ներկայացուցիչներին:

Դեսպան Թրեյսին հատուկ շնորհակալություն է հայտնել Պաշտպան Գրիգորյանին ու Պաշտպանի աշխատակազմին այս օրերի ընթացքում կատարած մեծածավալ ու օգտակար աշխատանքի համար։

Քրիստիննե Գրիգորյանը դեսպանին թարմ տեղեկություններ է հայտնել Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների, միջազգային հումանիտար իրավունքով արգելված այլ արարքների վերաբերյալ։

Պաշտպանը նաև անդրադարձել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործություններին ու դրանք ծնող պատճառներին՝ ադրբեջանական պետության կողմից վարվող հայատյացության համակարգային քաղաքականությանը։ Գրիգորյանը նաև դեսպանին է փոխանցել սեպտեմբերի 16-ի ՄԻՊ արտահերթ զեկույցի տպագրված տարբերակը, որում վերլուծված են ադրբեջանական հարձակման ընթացքում և դրա արդյունքում արձանագրված մարդու իրավունքների կոպիտ խախտման փաստերը։

ԱՄՆ դեսպանը հատկապես կարևորել է, որ հարձակման առաջին իսկ օրերին Պաշտպանի հաստատությունը տեղեկություններ է տրամադրել գործընկերներին և պատշաճ ջանք է ներդրել հավաքագրված տվյալների ստուգման ուղղությամբ։

Քրիստիննե Գրիգորյանը նաև ներկայացրել է սեպտեմբերի 17-ին ՄԻՊ փաստահավաք թիմերի կողմից Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի՝ հարձակումից տուժած համայնքներ կատարած այցերի հետևությունները։

Բացի այդ, Պաշտպանը նշել է, որ չափազանց կարևոր է, որ մեր միջազգային գործընկերները տեղում ծանոթանան իրավիճակին, զրուցեն մարդկանց հետ ու պատկերացում կազմեն ադրբեջանական զինված հարձակման՝ մարդկային ու հոգեբանական հետևանքների մասին։

Հանդիպման ավարտին Պաշտպանն իր շնորհակալությունն է հայտնել դեսպանին մշտական արդյունավետ կապի ու համագործակցության բարձր մակարդակի համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վրաստանի վարչապետը և Թուրքիայի նախագահը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Հաջորդը

Արցախի ԱԳ նախարարը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված միջոցառմանը (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

ԿԳՄՍՆ-ն նոր կարգ է առաջարկում

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի…
Դիտել

ՄԻՊ-ը համոզիչ չի համարում գերությունից վերադարձած 4 զինծառայողների կալանավորումների իրավաչափությունը

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել է, որ համոզիչ չէ ադրբեջանական գերությունից վերադարձած 4 զինծառայողների կալանավորումների իրավաչափությունը: Արման Թաթոյանը…
Դիտել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը: Դեկտեմբերի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share