ՀՀ նախագահը և Վրաստանի դեսպանը կարևորել են երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների դինամիկ ընդլայնումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին մայիսի 26-ի՝ Վրաստանի անկախության և հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ և հաջողություններ մաղթել Վրաստանին և վրաց ժողովրդին:

Ըստ աղբյուրի՝ դեսպան Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորանքի համար և ասել, որ փոխադարձաբար շնորհավորում է Հանրապետության նախագահին և հայ ժողովրդին մայիսի 28-ի՝ Հանրապետության տոնի կապակցությամբ:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական առկա սերտ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև առկա բազմաշերտ բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությանն ու ռազմավարական բնույթին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների համար առավել բարձր նշաձողեր սահմանելու վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալների դինամիկ ընդլայնումն ու տնտեսական կապերի ամրապնդումը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ–ը երախտագետ է Փաշինյանի հանձնառությանը և ողջունում է Ալիևի հայտարարությունը

Հաջորդը

Մոլդովան կարող է ԵՄ անդամ դառնալ մինչև 2030 թվականը

Առնչվող նյութեր
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵՄ անդամության թեկնածությունը պետք է հանրային քննարկման առարկա դառնա. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Եվրախորհրդարանի բանաձևը, որով առաջարկվում է դիտարկել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը:…
Դիտել

Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ սենատոր Ջոն Ֆեթերմանի հետ

Նոյեմբերի 2-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ սենատոր Ջոն Ֆեթերմանի հետ (Փենսիլվանիա, դեմոկրատ)։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և…
Դիտել

Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են գործակցության զարգացման հեռանկարը

ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share