ՀՀ նախագահի նստավայրում տեղի են ունեցել հայ-լիտվական բարձր մակարդակի հանդիպումներ

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և տիկին Անահիտ Մինասյանը դիմավորել և ողջունել են Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային և տիկին Դիանա Նաուսեդիենեին:

Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Լիտվայի պետական օրհներգերը։ Նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին:

Այնուհետև տեղի է ունեցել Հայաստանի և Լիտվայի նախագահների առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

Հայաստանի նախագահը ողջունելով հյուրերին նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ ընդունել նախագահական նստավայրում: Ձեր պաշտոնական այցը իսկապես կարևոր է մեր պետության համար: Սա նաև լավ հնարավորություն է, որ մենք միմյանց անձամբ ճանաչենք և, որ ամենակարևորն է՝ մեր երկրները ներկայացնենք և ուղիներ գտնենք եղած ներուժն օգտագործել՝ մեր բարեկամական դարավոր կապերն ամրապնդելու և զարգացնելու համար:

Համոզված եղեք, որ Լիտվան մեր երկրի, մեր քաղաքացիների շրջանում համարվում է իսկապես բարեկամական երկիր: Մենք ձեր անցած ճանապարհը, ձեր պատմությունը շատ լավ գիտենք, և այդ պատմության մեջ մենք շատ նմանություններ ունենք: Լինելով փոքր երկրներ, մենք միշտ պայքարել ենք մեր անկախության, ազատության համար: Դա մեր ժողովուրդների գլխավոր նպատակն է եղել, և մենք հասել ենք մեր նպատակներին, և այսօր հնարավորություն ունենք՝ որպես անկախ պետություններ կերտել մեր ապագան:

Մենք պետք է նայենք դեպի ապագա: Համոզված եմ, որ ձեր այցը նոր շունչ կհաղորդի մեր հարաբերություններին»:

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Սա իմ առաջին այցն է. Ձեր գեղեցիկ երկիր և շատ լավ հնարավորություն է Ձեզ հրավիրել Վիլնյուս այս տարի: Ինչպես նշեցիք, տարիների ընթացքում Հայաստանը մի շարք ձեռքբերումներ է ունեցել և կցանկանայի նաև ներկայացնել իմ երկրի ձեռքբերումները: Իմ գլխավորած պատվիրակության այցի նպատակն է ամրապնդել մեր հարաբերությունները, փորձել միմյանց ավելի լավ հասկանալ»:

Լիտվայի նախագահը նշել է նաև, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության համար շատ կարևոր է երկխոսությունը ու փոխըմբռնման մթնոլորտի ձևավորումը:

«Ինչպես գիտեք նախքան այստեղ գալս եղել եմ նաև Ադրբեջանում: Այնտեղ փորձել ենք հասկանալ իրենց դիրքորոշումը, այստեղ արդեն փորձում ենք հասկանալ ձեր մոտեցումներն ու դիրքորոշումը: Երկխոսությունն ու փոխըմբռնումը շատ կարևոր է, քանի որ առաջ շարժվելու այլ ճանապարհ չկա»:

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-լիտվական տնտեսական կապերի խթանմանը վերաբերող հարցերի: Նշվել է, որ հեռանկարային կարող է լինել համագործակցությունը հատկապես գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկ, տրանսպորտային ոլորտներում:

Գոհունակությամբ արձանագրվել է Վիլյնուս-Երևան ուղիղ թռիչքների առկայության փաստը, որը նպաստում է երկու երկրների ժողովուրդների շփումների ակտիվացմանը և գործարար կապերի հաստատմանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իգոր Խաչատուրովը կալանավորվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով

Հաջորդը

Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության արձագանքը լրատվամիջոցների հարցումներին

Հանրապետության նախագահը ենթադրյալ փաստաթղթին առնչվող գործընթացների և քննարկումների մեջ ներգրավված չի եղել և չէ: Հետևաբար, նա բացարձակապես տեղեկացված…
Դիտել

Քաղաքացիական հասարակությունը պահանջ է ներկայացրել ՀՀ իշխանությանը

Հայաստանի քաղաքացիական հասարակության հայտարարությունը Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ. «Ս.թ. փետրվարի 3-ին ադրբեջանական և միջազգային աղբյուրներից հայտնի է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share