ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Կանզասի նահանգապետի հետ

Սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելլիի հետ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Սուրեն Պապիկյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության և Կանզաս նահանգի միջև երկար տարիների պատմություն ունեցող և բարձր մակարդակի հարաբերությունները։ ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության, մասնավորապեսԿանզասի ազգային գվարդիայի և ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի միջև համագործակցության հեռանկարները, ինչպես նաև ավելի վաղ տեղի ունեցած գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Իր հերթին տիկին Լորա Քելլին շնորհակալություն է հայտնել Սուրեն Պապիկյանին Կանզաս այցելելու համար և վերահաստատել իր պատրաստակամությունը գործադրել առավելագույն ջանք` տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունն էլ ավելի խորացնելու հարցում։

Հանդիպման ավարտին Սուրեն Պապիկյանը Լորա Քելլիին հրավիրել է այցելել Հայաստան։

Ի պատիվ ՀՀ պաշտպանության նախարարի այցի, Կանզասի նահանգապետի հռչակագրով սեպտեմբերի 7-ը հայտարարվել է Հայաստան-Կանզաս գործընկերության օր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քննարկվել են կուտակային կենսաթոշակային համակարգին առնչվող խնդիրները

Հաջորդը

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Պետք է դադարեցնել պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը․ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ պետք է դադարեցնել պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը: «Դա կոպիտ…
Դիտել

Սահմանային իրավիճակը մտահոգություն է առաջացնում մեր ժողովրդի համար. Սեյրան Օհանյան

Անկասկած, ՀՀ-ում և Արցախում այսօր տիրող սահմանային իրավիճակը մտահոգություն է առաջացնում մեր ժողովրդի համար: Այս մասին այսօր ԱԺ…
Դիտել

Ժամը 00:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է.ՊՆ

Ժամը 00:05-00:30-ն ընկած ժամանակահատվածում նախորդ հաղորդագրություններում նշված ուղղություններում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ժամը 00:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում…
Դիտել

Ադրբեջանական տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները․ ՄԻՊ (լուսանկարներ)

Ադրբեջանական տեսախցիկները Որոտանում անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տներ, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը։ Այս մասին ահազանգում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share