Սահմանային իրավիճակը մտահոգություն է առաջացնում մեր ժողովրդի համար. Սեյրան Օհանյան

Անկասկած, ՀՀ-ում և Արցախում այսօր տիրող սահմանային իրավիճակը մտահոգություն է առաջացնում մեր ժողովրդի համար: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան օհանյանը: Ըստ նրա իրենց քաղաքական ուժը չի պնդում, թե խաղաղության չի ձգտում, չի պնդում, թե հարևանների հետ սահմանները պետք չէ ճշգրտել, սակայն դրա համար համապատասխան պայմաններ իրենք դեռևս չեն տեսնում:

Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին հայտարարության ընդդիմադիր խմբակցության նախագիծը օրակարգ ընդգրկելու մասին հարցի քննարկման ժամանակ Օհանյանը նաեւ ասել է, որ հարցն ընդգրկելով օրակարգ՝ հնարավորություն է ստեղծվում ուսումնասիրել և քննարկել այսօր սահմանում տիրող իրավիճակը:

«Ոչ ոք չի ասում, որ մենք չենք ձգտում խաղաղության և ոչ ոք չի ասում, որ մեկ օր սահմանները մեր հարևանների հետ չպետք է ճշտենք: Այո, մեր հարևանների. այսինքն` հակամարտող կողմը պետք է դառնա հարևան հանրապետություն: Առաջին նախապայմանը սա է, որ ստեղծվեն համապատասխան խաղաղության պայմաններ, և այդ շրջանակներում իրականացվի սահմանազատումն ու սահմանագծումը»,-ասաց Օհանյանը:

Գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունը նա անընդունելի համարեց: Օհանյանն առաջարկեց քվեարկել կողմ և հարցն ընդգրկել լիագումար նիստի օրակարգ:

Քվեարկությամբ հայտարարության նախագիծը չընդգրկվեց լիագումար նիստի օրակարգ՝ ստանալով 33 կողմ, 64 դեմ ձայն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատումը բխում է հայ ժողովրդի շահերից. Հակոբ Արշակյան

Հաջորդը

Ում օրոք է սկիզբ առել ֆուտբոլային դիվանագիտությունը. Ռուբինյանը մանրամասներ է հրապարակել

Առնչվող նյութեր
Դիտել

«Ադրբեջանը միակողմանիորեն անցակետ տեղադրելով՝ խաթարում է երկխոսությունը». Բորել

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի…
Դիտել

Մարտակերտում իրավիճակը հանգիստ է (տեսանյութ)

Երեկվանից սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվում, թե իբր Մարտակերտի հարակից մարտական դիրքերից մեկը պաշարման մեջ է։ Արցախի հանրային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share