Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատումը բխում է հայ ժողովրդի շահերից. Հակոբ Արշակյան

Անդրադառնալով հա-թուրքական հարաբերություններին ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատումը բխում է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերից։

«Ինչպես գիտեք, անկախության հաստատումից ի վեր և այն ժամանակ, երբ Թուրքիան որոշակի սահմանափակումներ է կիրառել և սահմանները փակել է Հայաստանի նկատմամբ, Հայաստանի կողմից դիրքորոշումը միշտ եղել է այնպիսին, որ մենք կողմ ենք առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը։ Այդ տրամաբանությունը չի փոխվել, Հայաստանի կառավարությունն այժմ էլ հանդես է գալիս այդ դիրքերից, և մենք առանց նախապայմանների կողմ ենք, որպեսզի սահմանները բացվեն և հարաբերություններն օր առաջ կարգավորվեն։ Դա բխում է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերից»,- ասաց նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Wizz Air Abu Dhabi-ին թռիչքներ կսկսի դեպի Երևան

Հաջորդը

Սահմանային իրավիճակը մտահոգություն է առաջացնում մեր ժողովրդի համար. Սեյրան Օհանյան

Առնչվող նյութեր
Դիտել

Քալընը կարևորել է միջազգային աջակցությունը հայ-թուրքական կարգավորման պրոցեսին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսնակ ու արտաքին քաղաքականության գծով խորհրդական Իբրահիմ Քալընը, հանդիպելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյսոն…
Դիտել

Դանակահարություն Արարատ գյուղում

Հունիսի 24-ին` ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «որովայնի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած-ծակած, թափանցող վերքեր, աջակողմյան…
Դիտել

Այգիներ՝ շների համար

Երևանի բոլոր վարչական շրջաններում ընտանի շների համար կստեղծվեն հատուկ զբոսայգիներ: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share