ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Արցախի Հանրապետություն (տեսանյութ)

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի հրավերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 6-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Արցախի Հանրապետություն:
Պաշտպանության բանակի հրամանատարի ուղեկցությամբ, Արշակ Կարապետյանն այցելել է մարտական հենակետեր, հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին, ծանոթացել դիրքերի ամրաշինական, ինչպես նաև հերթապահության կրման սոցիալ-կենցաղային պայմաններին։

Պաշտպանության բանակի զորամասերից մեկում, դիմելով Արցախի սահմանների պաշտպանությունն իրականացնող  զինծառայողներին, Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել  է, որ խաղաղության  ամենակարևոր գրավականն ամուր և  առաջադրված  մարտական խնդիրները  կատարելու  ունակ  բանակն է:

Բարձր գնահատելով  44-օրյա պատերազմի  և  դրան հաջորդած ժամանակահատվածում Արցախի սահմանների  պաշտպանությունն իրականացնելու գործում ներդրած ջանքերը՝  Արշակ Կարապետյանը պաշտպանության բանակի մի շարք զինծառայողների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվոգրերով և գերատեսչական մեդալներով:

Նույն օրը, Ստեփանակերտում, Արշակ Կարապետյանը, Հայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչությունների համագործակցության շրջանակում, մասնակցել է պաշտպանության բանակի ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են անվտանգային խնդիրների հետ կապված մի շարք հարցեր։ 

Նոյեմբերի 7-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է նաև  Սյունիքի մարզ, մասնավորապես` Սև լճի տարածք: Նախարարը շրջել է լճի ափամերձ հատվածով, հանդիպել դիրքապահ զինծառայողներին,  շնորհակալություն հայտնել իրականացվող շուրջօրյա մարտական հերթապահության համար։

Խոսելով լճի տարածք ադրբեջանական ստորաբաժանումների ներթափանցման հետ կապված խնդրի հնարավոր լուծումների մասին, նախարարը ևս մեկ անգամ հավաստել է, որ պետական սահմանի վերականգնումն այլընտրանք չունի, և ադրբեջանական զինվորականները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը։

Այցի ընթացքում Արշակ Կարապետյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել  բարձրլեռնային այդ գոտում կառուցվող մարտական հենակետերի շինարարության ընթացքին, զինծառայողների կացարանային պայմաններին, և զորամիավորման ղեկավար կազմին հանձնարարականներ տվել կարճ ժամկետում շտկել արձանագրված խնդիրները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Շուշիում հրազենային վիրավորում ստացած քաղաքացիական անձանցից մեկի վիճակը ծանր է

Հաջորդը

Շուշիի սադրանքը՝ հերթական ահաբեկության դրսեւորում․ ԱՀ ԱԳ նախարար (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԺ-ում շշեր են նետում միմյանց վրա (տեսանյութ)

Ազգային ժողովում այօր շարունակվում է կառավարության ծրագրի քննարկումը։ Նիստի ընթացքում հերթական միջադեպը գրանցվեց: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ…
Դիտել

Ինձ համար հայկական Արցախի էջը երբեք փակված չի լինելու․ Սերժ Սարգսյան

«Հուսահատությունը մեղք է՝ այդ ճշմարտությունը մեզ համար եղել և մնում է արդիական։ Շնորհակալ եմ, գնանք յուրաքանչյուրս մեր գործին»,-…
Դիտել

Ադրբեջանի՝ ոչնչով չարդարացված և չհրահրված ագրեսիան հանգեցրել է Հայաստանի տարածքների մի մասի օկուպացիային. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Հանրապետության Ջերբա քաղաքում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին: Հայաստանը վերջին չորս տարիներին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share