ՀՀ վարչապետն անդրադարձել է ադրբեջանական վերջին սադրանքին

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախոօրեին տեղի ունեցախ սահմանային սադրանքին:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները սեպտեմբերի 28-ին սադրանքի են դիմել և հարվածներ հասցրել Հայաստանի տարածքում ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական ստորաբաժանումների ուղղությամբ: 

«Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է, ընդ որում պետք է արձանագրեմ, որ ինժեներական աշխատանքները իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում: Սա ագրեսիայի շարունակությունն է, Հայաստանի տարածքն օկուպացված է: Մեր դիրքորոշումը միանշանակ է և աներկբա, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է հետ քաշվի ՀՀ տարածքից»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը ընդգծեց՝ կառավարությունը Զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթաց է սկսել, և Ադրբեջանը նման սադրանքներով պարզապես փորձում է այնպես անել, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն չունենա իրականացնել զինված ուժերի  բարեփոխումները:

Փաշինյանը նաև հայտնեց, որ Ադրբեջանը որոշակի հաջողություններ ունի Հայաստանի դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, փորձում է այնպես անել, որ Հայաստանին զենք չմատակարարվի:

«Բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, որտեղ հնարավոր է՝ նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք, ռազմամթերք չմատակարարվի: Մենք ունենք դեպքեր, երբ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից: Սա իհարկե, ցավալի իրողություն է: Եվ մենք պետք է խորապես վերլուծենք այս իրադրությունը»,-ասաց Փաշինյանը:

Հայաստանը՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ,  համաձայն է, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Ըստ վարչապետի լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը` լինի դա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի,  թե որևէ այլ միջազգային կազմակերպության:

«Մենք պետք է շարունակենք մեր քաղաքական ասելիքը բարձրաձայնելու, ձևակերպելու և մեր առաջարկած օրակարգը իրագործելու ուղղությամբ: Մենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պետք է հետևողականորեն և սկզբունքայնորեն պաշտպանենք»,- նշեց Փաշինյանը,

Նիկոլ Փաշինյանը ակնհայտ է համարում, որ Հայաստանը պետք է շարժվի 3 առաջնահերթ ռազմավարական ուղղություններով: 

«3 ուղղություն ուզում եմ շեշտել՝ առաջինը՝ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք Հայաստանի շուրջ տևական խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ, երկրորդը՝ պետք է  հետևողականորեն շարունակենք կրթության ոլորտում մեր բարեփոխումները, և կրթության ոլորտում մեզ պետք են էական խոշոր պետական ներդրումներ, և հաջորդը՝ բանակում պետք է  հետևողական բարեփոխումներ իրականացվեն»,- ասաց վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ այս երեք օրակարգային առաջնահերթությունները պետք է դառնան այն լոկոմոտիվը, որով պետք է առաջնորդել Հայաստանն այս համաշխարհային փոթորիկի մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

11:00-ի դրությամբ իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ՊՆ

Հաջորդը

2022 թվականի արդյունքում Հայաստանի տնտեսական աճը կկազմի 11-12 տոկոս

Առնչվող նյութեր
Դիտել

Հաջողվել է հումանիտար բեռներ ներկրել Արցախ

Արցախի Հանրապետության կառավարության և ՌԴ խաղաղապահ զորակազմի ջանքերի արդյունքում այսօր հաջողվել է որոշակիորեն վերականգնել վերջին օրերին՝ Արցախ-Հայաստան սահմանագծին…
Դիտել

Այժմ պետք է մտածել Հայաստանի և Ադրբեջանի ապագայի մասին. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հանդիպմանն ասել է, թե իրենց հաջողվել է  կենտրոնասիական…
Դիտել

Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Լաչինի ճանապարհը

Արդեն հինգերորդ օրն է Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։ Ավելի քան 1100 մարդ,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share