ՀՀ և ԱՄՆ միջև զարգացմանն ուղղված գործակցության 5-ամյա համաձայնագիրը է ստորագրվել

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Ջոն Ալելոն ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության 5-ամյա համաձայնագիրը, որի շրջանակներում Հայաստանին որպես աջակցություն տրամադրվելու է 120 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ:

Համաձայնագիրն ուղղված է ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ու տնտեսության կայունության ապահովմանը:

Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել ինչպես ԱՄՆ ՄԶԳ, այնպես էլ ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:

«Կառավարության անունից և անձամբ իմ կողմից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին տրամադրվող աջակցության համար և ընդգծել, որ համաձայնագրով որոշված ուղղությունները մեծ կարևորություն ունեն այս բարդ ժամանակաշրջանում Հայաստանի առջև ծառացած տնտեսական մարտահրավերների հաղթահարման, կայուն զարգացման և երկրում ժողովրդավարության ամրապնդման համար»,-ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ես ցանկանում եմ հատկապես շնորհակալություն հայտնել կառավարության մեր բոլոր գործընկերներին, ովքեր մեծ դեր են ունեցել այս համաձայնագրի մշակման գործում: Ձեր ժամանակը, մասնակցությունը և ջանքերն այս փաստաթուղթը մշակելու և այս օրն իրականություն դարձնելու համար ընդգծում են մեր հավատարմությունը ընդհանուր արժեքներին և նախաձեռնություններին: Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներում Հայաստանին աջակցելու գործին»,- միջոցառման ընթացքում նշել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն:

Համաձայնագիրը միտված է խթանելու թափանցիկությունն ու հաշվետվողականությունը պետական կառավարման համակարգում, հզորացնելու տեղական կառավարման կարողությունները, ինչպես նաև մասնակցային ու ներառական ընտրական և քաղաքական գործընթացներն ու օրենքի գերակայությունը: Փաստաթղթի ներքո իրականացվելիք ծրագրերը կխթանեն կառավարման գործընթացում քաղաքացիների ներառական մասնակցությունը և կմեծացնեն տեղեկատվության անկախ և բազմազան աղբյուրների հասանելիությունը: Տնտեսական կայունությունն ամրապնդելու նպատակով ծրագրերն ուղղված կլինեն մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը, աշխատուժի հզորացմանը և բնական ռեսուրսների կայուն կառավարմանը: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անհետ կորած անձանց հարազատների հայտարարությունը

Հաջորդը

Ուկրաինան և Ռուսաստանը գերիների մեծ խմբի փոխանակություն են արել

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտնաբերվել է 160 միավոր ռազմամթերք. Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը

Նոյեմբերի 7-14-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է…
Դիտել

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Մարտի 29-ին աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար…
Դիտել

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին (տեսանյութ)

Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու…
Դիտել

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս արաբական պետությունների հետ հարաբերություններին. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով 159-րդ նիստին։ Արաբական պետությունների լիգայի հարգարժա՛ն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share