Հնդկաստանում հայտնել են երկաթուղային աղետի պատճառը

Հնդկաստանի Օդիշա նահանգում երեք գնացքների բախման պատճառ է դարձել էլեկտրոնային արգելափակման համակարգի խափանումը,  NDTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի երկաթուղիների նախարար Աշվինի Վայշնավը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Խոսքը էլեկտրոնային արգելափակման մասին է։ Փոփոխությունը, որը տեղի է ունեցել էլեկտրոնային արգելափակման ժամանակ, դրա պատճառով էլ տեղի է ունեցել վթարը: Թե ով է դա արել և ինչպես է դա տեղի ունեցել, կպարզվի պատշաճ քննությունից հետո»,- ասել է նա։

Հնդկաստանի Բալասոր քաղաքից ոչ հեռու ուրբաթ երեկոյան բախվել են երեք՝ երկու մարդատար և 1 բեռնատար գնացք:

Կալկաթայից Չենայ ուղևորվող ուղևորատար գնացքի մի քանի վագոններ դուրս են եկել ռելսերից բեռնատար գնացքի հետ բախման պատճառով և ընկել երկաթուղու հակառակ գծին: Որոշ ժամանակ անց նրանց է բախվել ևս մեկ ուղևորատար գնացք, ինչի հետևանքով ռելսերից դուրս են եկել մարդկանց տեղափոխող ևս մի քանի վագոններ:

Վերջին տվյալներով՝ արտակարգ պատահարի հետևանքով զոհվել է 288 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 900-ը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կիևին ավելի հզոր զենքի մատակարարումը կհանգեցնի լարվածության կտրուկ աճի. Պեսկով

Հաջորդը

Ադրբեջանը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում. ԱՀ ՊԲ

Առնչվող նյութեր
Դիտել

Միջնաժամկետ բյուջետային հայտում առաջարկվում են կրթական մի շարք նոր նախաձեռնություններ

ԿԳՄՍՆ-ում անցկացվել է կրթության ոլորտի 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրի հանրային քննարկումը։ Ոլորտային գործունեություն իրականացնող հասարակական…
Դիտել

Ադրբեջանցի գործընկերները պետք է պատասխանեն այդ հարցին. Քանանին՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունները Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին։  «Ադրբեջանցի գործընկերները…
Դիտել

ՀՀ-ի հետ Մեծ Բրիտանիայի բարեկամության խորհրդարանական խմբի նախագահը հայ գերիների հարցով դիմել է իր կառավարությանը

Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների հարցով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի բոլոր կուսակցությունները ներկայացնող Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share