Հնդկաստանում հայտնել են երկաթուղային աղետի պատճառը

Հնդկաստանի Օդիշա նահանգում երեք գնացքների բախման պատճառ է դարձել էլեկտրոնային արգելափակման համակարգի խափանումը,  NDTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի երկաթուղիների նախարար Աշվինի Վայշնավը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Խոսքը էլեկտրոնային արգելափակման մասին է։ Փոփոխությունը, որը տեղի է ունեցել էլեկտրոնային արգելափակման ժամանակ, դրա պատճառով էլ տեղի է ունեցել վթարը: Թե ով է դա արել և ինչպես է դա տեղի ունեցել, կպարզվի պատշաճ քննությունից հետո»,- ասել է նա։

Հնդկաստանի Բալասոր քաղաքից ոչ հեռու ուրբաթ երեկոյան բախվել են երեք՝ երկու մարդատար և 1 բեռնատար գնացք:

Կալկաթայից Չենայ ուղևորվող ուղևորատար գնացքի մի քանի վագոններ դուրս են եկել ռելսերից բեռնատար գնացքի հետ բախման պատճառով և ընկել երկաթուղու հակառակ գծին: Որոշ ժամանակ անց նրանց է բախվել ևս մեկ ուղևորատար գնացք, ինչի հետևանքով ռելսերից դուրս են եկել մարդկանց տեղափոխող ևս մի քանի վագոններ:

Վերջին տվյալներով՝ արտակարգ պատահարի հետևանքով զոհվել է 288 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 900-ը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կիևին ավելի հզոր զենքի մատակարարումը կհանգեցնի լարվածության կտրուկ աճի. Պեսկով

Հաջորդը

Ադրբեջանը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում. ԱՀ ՊԲ

Առնչվող նյութեր
Դիտել

Շիրակի մարզպետը հետևել է Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 ճանապարհի շինաշխատանքների ընթացքին

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային այցով եղել է Անի համայնքում, համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի ուղեկցությամբ մարզպետը հետևել է…
Դիտել

Համերգ՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Վահագն Դավթյանի 100-ամյա հոբելյանին

Դեկտեմբերի 25-ին Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մեծ դահլիճում տեղի ունեցավ համերգասրահի վերաբացման առիթով մեկնարկած տոնական համերգաշարի երկրորդ համերգը՝…
Դիտել

Վարորդը խոստովանել է, որ ավտոմեքենայի սրահում առկա են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների փաթեթներ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում պարզվել են իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share