Հրամայական է ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը․ Արմեն Պապիկյան

Փետրվարի 9-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում հանգամանորեն անդրադարձել է 2022թ. դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած մարդասիրական ճգնաժամային իրավիճակին:

Դեսպանը շեշտել է, որ արդեն երկու ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է փաստացի շրջափակման մեջ. սննդի և դեղորայքի մատակարարումները գրեթե ամբողջությամբ դադարեցված են։ Ընդգծվել է, որ ցրտաշունչ ձմռան պայմաններում Ադրբեջանի կողմից գազամատակարարման կանխամտածված պարբերական անջատումները, Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքի էլեկտրականության միտումնավոր խափանումը, գոյատևման համար անտանելի պայմանների ստեղծումը ունի մեկ նպատակ՝ ստիպել Արցախի հայ բնակչությանը լքել իրենց տները և զրկել նրանց հայրենիքում ապրելու իրավունքից։

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր խոսքում նշել է, որ Ադրբեջանի այն պնդումները, թե իբր Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովվում է, իրականությանը չեն համապատասխանում։ 

Կոչ անելով ԵԱՀԿ անդամ պետություններին ավելացնել Ադրբեջանի վրա ճնշումը՝ դեսպան Պապիկյանը բարձր է գնահատել մինչ այժմ ԵԱՀԿ մի շարք մասնակից երկրների հստակ հայտարարություններն ու դիրքորոշումները, որոնք կոչ են անում Ադրբեջանին անհապաղ և առանց նախապայմանների վերացնել շրջափակումը և երաշխավորել Լաչինի միջանցքով ազատ ու անարգել տեղաշարժը, որը սակայն բավարար չէ։

Դեսպան Պապիկյանը շեշտել է, որ հրամայական է տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու և նոր ագրեսիան կանխարգելելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը։

Արմեն Պապիկյանը հավելել է, որ, խախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերն ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, իսկ բազմաթիվ բռնի անհետ կորածների ճակատագրերը մնում են անհայտ։ Շարունակվում է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ դեռևս մերժվում է Ադրբեջանի կողմից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, մարզերում թույլ ձյուն

Հաջորդը

Վիգեն Սարգսյանը քաղաքական հետապնդում է որակում իրեն ներկայացված մեղադրանքը

Առնչվող նյութեր
Դիտել

Սաակաշվիլիի մայրը հայտարարել է որդու օրգանիզմում սնդիկի առկայության մասին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Ջուլի Ալասանիան, ասել է, որ քաղաքական գործչի մարմնում ծանր մետաղների, այդ թվում՝…
Դիտել

Կայացել է քաղաքացիական հասարակության եւ ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի համաժողովը

Կայացել է քաղաքացիական հասարակության եւ ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի համաժողովը՝ Հայաստանի եվրոպական օրակարգի շուրջ: Համաժողովի շրջանակում ընդունվել է Հայաստանի…
Դիտել

Նրանք ռեւանշիստներ են ոչ թե ընդդիմություն․ Լեւոն Շիրինյան

Մեկնաբանելով փողոցային պայքար սկսելու խորհրդարանական ընդդիմության հայտարարությունը ՔԺԿ նախագահ Լեւոն Շիրինյանը նշեց, որ խորհրդարանում ոչ թե ընդդիմադիրներ են,…
Դիտել

Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստի օրը

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share