Կայացել է քաղաքացիական հասարակության եւ ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի համաժողովը

Կայացել է քաղաքացիական հասարակության եւ ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի համաժողովը՝ Հայաստանի եվրոպական օրակարգի շուրջ: Համաժողովի շրջանակում ընդունվել է Հայաստանի եվրոպական ինտեգրման գործում համախոհության մասին հայտարարություն

Փետրվարի 21, 2023 թ., Երեւան

  1. Մենք, ներքոստորագրյալներս, համարում ենք, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անվտանգությունը, ժողովրդավարության կայացումը ու մարդու իրավունքների եւ ազատությունների իրացումը, տնտեսական զարգացումը եւ մշակութային ինքնության պահպանումը հնարավոր են միայն եվրաատլանտյան քաղաքակրթության ռազմաքաղաքական դաշինքի շրջանակներում։
    2020-ի պատերազմը և հաջորդող գործընթացները ակնհայտ դարձրեցին մեր դիրքորոշման ճշմարտացիությունը, առ այն, որ մեր ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի Դաշնության եւ ՀԱՊԿ շահերն ու նպատակները չեն համապատասխանում Հայաստանի պետականության, Հայաստանի քաղաքացիների և համայն հայության շահերին։ Այս իրավիճակում մենք անհրաժեշտ եւ հրատապ ենք համարում Հայաստանի Հանրապետության ինտեգրումը Արևմուտքի ռազմաքաղաքական համակարգերին, այդ թվում՝ Եվրամիությանը, որպես լիիրավ անդամ։
  2. Վերջին շրջանում ՀՀ իշխանության քայլերը՝ ուղղված Արցախի խնդիրը ՄԱԿ-ի ԱԽ տեղափոխելուն, ՀՀ անվտանգության և տարածաշրջանային խաղաղության հաստատման հարցերը ԵՄ եւ ԱՄՆ հարթակներում քննարկելուն, ԵՄ դիտորդներին Հայաստան հրավիրելուն ողջունելի են։ Սկսված գործընթացի անբեկանելիությունը ապահովելու նպատակով մենք հետամուտ ենք լինելու, որ այն կրի ամբողջական, թափանցիկ և քաղաքացիական հասարակության կողմից վերահսկելի բնույթ։ Ելնելով վերոգրյալից՝ մենք աջակցելու ենք Եվրամիությանը եւ Արեւմուտքին Հայաստանի ինտեգրման քայլերին և կոշտ ընդդիմանալու ենք այդ գործընթացից շեղվելու և դանդաղելու դեպքում՝ գործադրելով քաղաքական գործունեության՝ օրենքով թույլատրվող բոլոր գործիքները։
  3. Միաժամանակ մենք անընդունելի ենք համարում և ստեղծված իրավիճակում գնահատում ենք որպես պետական հանցագործություն խոսքի և մտքի ազատության սահմանափակման, կոռուպցիոն հարաբերությունների հաստատման, հակասահմանադրական միջոցներով իշխանափոխություն, ժողովրդավարությունը տապալելու, միջազգային ասպարեզում Հայաստանը ժողովրդավարական երկրներին հակադրելու որևէ քայլ կամ փորձ։
  4. Գիտակցելով մեր պատասխանատվությունը մեր հայրենիքի ապագայի համար, պատրաստակամություն ենք հայտնում գործուն ջանքեր ներդնել Հայաստանի եվրոպական եւ եվրաատլանտյան անվտանգային-քաղաքական, տնտեսական եւ այլ համակարգերին ինտեգրման գործընթացում եւ այդ ուղղությամբ հասունացած հասարակական պահանջի ձեւակերպման, արտահայտման եւ սպասարկման հարցում:

Ստորագրություններ

  1. Հովսեփ Խուրշուդյան, ՙՙԱզատ քաղաքացի՚՚ ՔՆԱԿ ՀԿ նախագահ, ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող,
  2. Տիգրան Խզմալյան, Եվրոպական կուսակցության նախագահ,
  3. Արամ Սարգսյան, ՙՙՀանրապետություն՚՚ կուսակցության նախագահ,
  4. Կարեն Սարգսյան, Հայ-եվրաատլանտյան ինտեգրման կենտրոն,
  5. Հարութ Կալայջյան, Պրո-Արմենիա ՀԿ նախագահ,
  6. Հարություն Մկրտչյան, քաղաքագետ,
  7. Էդգար Առաքելյան, քաղաքագետ, ՙՙԱզատ Հայաստան նախաձեռնություն՚՚,
  8. Պարույր Հայրիկյան, ԱԻՄ նախագահ /լրացում. ՙՙՀիմնական խնդիրն այնքան կարեւոր է, որ տասերորդական են դառնում ՀՀ իշխանությունների հանդեպ ԱԻՄ զգուշավոր կեցուածքը եւ 2. ՙՙկոշտ ընդդիմանալ՚՚ ձեւակերպման անհասկանալի լինելը/,
  9. Արթուր Այվազյան, Ազգային ժողովրդավարական բեւեռ
  10. Հրանտ Վարդանյան, կինոռեժիսոր,
  11. Ռաֆիկ Հակոբյան, ԵՊՀ պրոֆեսոր,
  12. Արմեն Հովհաննիսյան, քաղաքական վերլուծաբան,
  13. Վազրիկ Պետրոսյան, ՀՀ քաղաքացի,
  14. Հասմիկ Թադեւոսյան, ՀՀ քաղաքացի,
  15. Լուսինե Պետրոսյան, ՙՙՏաթեւիկ՚՚ ԲՀԿ նախագահ,
  16. Էդուարդ Ոսկանյան, ՀՀ քաղաքացի,
  17. Լիլիթ Դալաքյան, քաղաքագետ,
  18. Միքայել Հայրապետյան, ՀՀ քաղաքացի,
  19. Արտակ Սեւադա, սցենարիստ, պրոդյուսեր
  20. Ռուբեն Հախվերդյան, ՀՀ քաղաքացի,
  21. Գարեգին Միսկարյան, Ժողովրդավարական հարթակ հիմնադրամ,
  22. Սերգեյ Սարգսյան, տգթ դոցենտ
  23. Քնարիկ Գարանֆիլյան, ՙՙԸնտանիք եւ համայնք՚՚ ՀԿ նախագահ
  24. Անահիտ Խուդավերդյան, ֆիզիկական մարդաբան, պ.գ.թ.
  25. Էդուարդ Ավագյան բժիշկ բ.գ.թ.

ԱԺԲ վերապահումները. 1. 1-ին կետի վերջին նախադասությունը ՙՙորպես լիիրավ անդամ՚՚ բառերից հետո ավելացնել հետեւյալ միտքը ՙՙ…, ինչպես նաեւ ԱՄՆ ՆԱՏՕ-ի ոչ անդամ գլխավոր դաշնակցի (Major Non-NATO ally /MNNA/) կարգավիճակի ձեռքբերումը:՚՚. 2. 2-րդ կետի վերջում ավելացնել հետեւյալ նախադասությունը. ՙՙընդսմին վստահ ենք, որ նման ինտեգրացման նախընթացը պետք է լինի ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում եւ ԱՊՀ-ում ու դրանց առդիր կառույցներում Հայաստանի Հանրապետության անդամության կասեցումը, ապա եւ դադարեցումը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարարի հետ

Հաջորդը

ՀՀ ՊՆ-ն հերքել է սահմանային կրակոցների մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Ալիևն ու Ռիքերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերին։  Հանդիպմանը մտքերի փոխանակություն…
Դիտել

Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի տարածքային ամբողջականության հարգման համար. դեսպան

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, որ երեկ Գեղարքունիքի մարզում օտարերկրացի դիվանագետների հետ ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավերածություններին,…
Դիտել

Անձնագրում ելքի կնիքի պահանջը հանվում է 2024 թ. հունվարի 1-ից

Հայաստանից դուրս գալու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ ՀՀ քաղաքացիների անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում (ելքի կնիք)…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share