Հրավառությունները կանոնակարգող որոշումն ընդունվեց

Երևանի ավագանին 47 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց Երևանում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլատրելի վայրերը, պահանջներն ու պայմանները սահմանելու մասին որոշման նախագիծը։ Այն ավագանու նիստում ներկայացրեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

Իր եզրափակիչ ելույթում Ավինյանն անդրադարձավ հրավառությունների կազմակերպման նկատմամբ վերահսկողությանը։ Նա շեշտեց, որ ավագանու որոշումից բացի լինելու է նաև օրենք։ Ըստ Ավինյանի՝ եթե որևէ մեկը փորձի հրավառություն ներմուծել կամ արտադրել առանց լիցենզավորման, կենթարկվի պատասխանատվության. 

«Եթե մաքսանենգ ճանապարհով պատրաստ է հրավառություն բերել ու մասնավոր միջոցառմանը հատկացնել, դա էլ է քրեական պատասխանատվություն ենթադրում։ Այսինքն, փաթեթն ամբողջական է»,- ասաց Ավինյանը։

Տիգրան Ավինյանը նշեց, որ քաղաքապետարանն էլ ունի բավական գործիքակազմ՝ ազդելու որոշումների փաստացի իրականացման վրա։ 

«Այս խնդիրը հանրության ոչ թե մեծամասնության, այլ գերակշիռ մեծամասնության մտահոգությունների ցանկում է, հետևաբար, որոշումը, վստահաբար, բխում է հանրային շահից»,- ասաց փոխքաղաքապետը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի գլխավոր դատախազը Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հաջորդը

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ղազախստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ ՀՀ վարչապետի աշխատակազմից, հայտնում են, որ…
Դիտել

Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մյուս սերունդը տեսնի, որ հաղթահարել ենք այս դժվարությունները. Արցախի պետնախարար

Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մյուս սերունդը տեսնի, որ հաղթահարել ենք այս դժվարությունները և ստացել ենք այն,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share