Ձվի շուկայում մի շարք հանգամանքներ պարզելու համար վաղը ՏՄՊՊՀ-ն վարույթ կհարուցի

Շուկայում ձվի գնի բարձրացման մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մարտի 30-ին վարույթ կհարուցի, այս մասին հայտնել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

 «Վաղը վարույթ կհարուցվի ձվի շուկայի խոշոր տնտեսավարողների հետ կապված՝ պարզելու մի շարք հանգամանքներ․ արդյոք դիֆիցիտը արհեստակա՞ն է, արդյոք միջնորդ կազմակերպություննե՞րն են այդ արհեստական դիֆիցիտը ստեղծում, արդյոք կա՞ հակամրցակցային համաձայնություն, թե կա գերիշխող դիրքի չարաշահում և արդյոք գնային բարձրացումները օբյեկտի՞վ են։ Եթե պատասխաններից որևէ մեկը դրական կլինի, բնականաբար, տնտեսավարողները պատասխանատվություն կկրեն»,- ասաց Գևորգյանը։

ՏՄՊՊՀ նախագահը նշել է նաեւ, որ կան անձինք, որոնք խոշոր ծավալի գնումներ են կատարում և սպառողական նպատակի համար չեն իրականացնում։

«Իհարկե, որոշակի միջոցառումներ իրականացվել են, հանդիպել ենք առևտրային ցանցերի, տեսչական մարմինների, թռչնաբույծների միության ներկայացուցիչների հետ։ Մենք ներքին քննարկումների արդյունքում եկել ենք պայմնավորվածության, որ ձվի գինը կիջնի»,- նշել է Գևորգյանը՝ տեղեկացնելով, որ արդեն շուկայում ձվի գինն իջնում է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Աշխարհում ավելի քան 127 միլիոն մարդ վարակված է COVID-ով

Հաջորդը

Կրեմլը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի որոշումը

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանն այցելել է երկրաշարժից տուժած Ադիյաման

Փետրվարի 15-ին Թուրքիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաք, որտեղ հանդիպել է…
Դիտել

«Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի հետ ոչ մի կապ չունի». Լավրով

Լավրով-Բայրամով ասուլիսի ժամանակ Լավրովը անդրադարձել է ադրբեջանցի «էկոակտիվիստների» և Լեռնային Ղարաբաղի հանքավայրերի խնդրին, խոսելով նաև Ռուբեն Վարդանյանի մասին։…
Դիտել

ՀՀ-ն վճռական է բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը․ Աննա Նաղդալյան

Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակը Հայաստանի սահմանամերձ մարզերում իրավիճակի վերաբերյալ միջազգային արձագանքի առնչությամբ հայտարարություն է տարածել, որում ասված…
Դիտել

Կանխել անտառների «կոտորածը». ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարականներ է տվել 

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ, փետրվարի 20-ին Գեղարքունիքի և Տավուշի մարզերի դատախազություններում ամփոփվել են 2022 թվականի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share