Ղրիմի հարցը կարող է դառնալ երկարաժամկետ տարածքային հակամարտություն, ինչպիսին Ղարաբաղն է կամ Գազայի հատվածը. The Washington Post

Ուկրաինայի և Ռուսաստանի հավակնությունները Ղրիմի նկատմամբ ոչ մի շանս չեն թողնում երկրների միջև խաղաղության համար։

Սա սպառնում է երկարաժամկետ տարածքային հակամարտության, ինչպիսին Ղարաբաղն է կամ Գազայի հատվածը: Նման համեմատություն է անցկացրել հեղինակավոր The Washington Post պարբերականը։

Հոդվածագիրը մեջբերում է նաև Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների արմատապես տարբերվող տեսակետները Ղրիմի վերաբերյալ։

«Ղրիմի վերադարձը կնշանակի իսկական խաղաղության վերականգնում։ Ռուսական ագրեսիայի ներուժն ամբողջությամբ կկործանվի, երբ Ուկրաինայի դրոշը վերադառնա իր արժանի տեղում՝ Ղրիմի քաղաքներում և գյուղերում», – հոկտեմբերին հայտարարել էր Զելենսկին։

Իսկ ահա Վլադիմիր Պուտինը ասել է, որ Ղրիմը վերադարձնելու Ուկրաինայի ցանկացած ջանք կանցնի կարմիր գիծը, որը նա չի հանդուրժի։

Հոդվածում նշվում է նաև, որ թեև Արևմուտքն աջակցում է Ուկրաինային, բայց նաև վախենում է, որ Ուկրաինայի ցանկացած ռազմական ներխուժում Ղրիմ կարող է դրդել Պուտինին կտրուկ գործողություններ ձեռնարկել, հնարավոր է նույնիսկ միջուկային ռումբ օգտագործել:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՌԴ դատախազության համալսարան

Հաջորդը

Հաշմանդամություն ունեցող անձանց համար կապահովվեն խելամիտ հարմարեցումներ

Առնչվող նյութեր
Դիտել

Սահակաշվիլիի օրգանիզմում մկնդեղ են հայտնաբերել. փաստաբան

Բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի բժշկական անալիզները ցույց են տվել նրա օրգանիզմում մկնդեղի պարունակություն: Նոյեմբերի 28-ին…
Դիտել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 25 ավտոմեքենա

Դեկտեմբերի 13-ին, ժամը 18:10-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռյա Թազա-Ապարան ավտոճանապարհին մերկասառույցի հետևանքով…
Դիտել

«Մեծամոր» հնավայրի տարածքում կատարված պեղումների ընթացքում հայտնաբերվել են բացառիկ գտածոներ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանություն» ծառայության ՊՈԱԿ-ի արշավախումբը (արշավախմբի ղեկավար՝ դոկտոր,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share