«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում միջազգային դոնոր կազմակերպությունների՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են Հյուսիս հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ֆինանսավորման հնարավորությունները։ Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը, Տրանշ-4 ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը, դեպարտամենտի մասնագետները ներկայացրել են ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր, մինչ այժմ այս հատվածի շինարարության նախապատրաստական աշխատանքները։

Իրականացվել է նախագծի կրկնակի տեխնիկատնտեսական և իրագործելիության գնահատականի քննարկում։

Հիշեցնենք, որ Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման նպատակով հայտարարվել է և այժմ ամփոփման փուլում է միջազգային բաց մրցույթի նախաորակավորման գործընթացը։

Սիսիան-Քաջարան հատվածում նախատեսվում է կառուցել մոտ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհ, որը ներառելու է 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ (ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ մոտ 8,6 կմ երկարությամբ)։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մայրաքաղաքի վաճառքի կետերում և մայթեզրերին հայտնաբերված սիգի վաճառքը կասեցվել է

Հաջորդը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանցիները սադրանքի են դիմել Մատաղիս-Քարվաճառ երթուղու Գետավան համայնքի տարածքում

Սույն թվականի դեկտեմբերի 4-ին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մատաղիս-Քարվաճառ երթուղով հերթական անգամ կազմակերպվել էր ադրբեջանական բեռնատարների շարասյան երթևեկությունը։ Բեռնատար…
Դիտել

Հնարավորինս անելու ենք, որ մեր բնակչության անվտանգության մակարդակը բարձրանա. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել արցախյան վերջին պատերազմում ռազմական գործողությունների դադարեցման մեկ տարվա կապակցությամբ։ «Հարգելի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share