Ճրագալույցի Պատարագը Սուրբ Գայանե վանքում

Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները և ուխտավոր հայորդիներ։

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանը: Նախ կատարվեց Երեկոյան ժամերգություն, այնուհետև ընթերցվեցին սուրբգրային հատվածներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիելի մարգարեությունը:

Սուրբ Պատարագի ընթացքում Փառեն Սրբազանն իր քարոզում անդրադարձավ Քրիստոսի Սուրբ Ծննդյան խորհրդին: Սրբազան Հայրը հաստատեց, որ Աստծու Որդին ծնվեց, մարմնացավ և խոնարհվելով դրվեց մսուրի մեջ մարդկության փրկության համար։ Փառեն Սրբազանն ընդգծեց նաև, որ Քրիստոս իր հայտնությամբ խաղաղություն բերեց աշխարհին, խաղաղություն, որը մինչև այդ եղած մարդկային խաղաղությունից միանգամայն տարբերվում էր։

Վերջում պատարագիչ Սրբազանը պատգամեց ներկաներին, Աստծու մարմնացած Որդուն ընդունելով իրենց սրտերում, լցվել Քրիստոսի շնորհած խաղաղությամբ՝ ձայնակցելով հրեշտակներին. «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» (Ղուկ․ 2․14)։

Սուրբ Պատարագի ավարտին՝ նախատոնակի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Սուրբ Խորան և վառեց կենսատու մոմը, որից Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը բաշխվեց հավատացյալներին:

Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց տարվա առաջին Տնօրհնեքը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փաշինյանը զրուցել է Ղազախստանի նախագահի հետ

Հաջորդը

Որոշում է կայացվել Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր. Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Օտարերկրյա քաղաքացիներն անկախ ՀՀ-ում գտնվելու ժամկետից, կարող են պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության դեմ

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, այսուհետև՝ անկախ Հայաստանում գտնվելու ժամկետից,…
Դիտել

Շիրակի մարզում նորակառույց սպանդանոց է բացվել

Շիրակի մարզի Անի համայնքում այսօր տեղի է ունեցել նորակառույց սպանդանոցի բացման արարողությունը։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։…
Դիտել

Չպետք է թույլ տալ, որ ՌԴ-ն վերահսկողություն ունենա Հայաստանի հարավային ճանապարհների վրա․Հովսեփ Խուրշուդյան (տեսանյութ)

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը «Ազդագիր» կայքին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ վերջին օրերի ընթացքում ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share