ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը Զապորոժիեի ԱԷԿ կժամանի այս շաբաթ

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել Է, որ Զապորոժիեի ԱԷԿ մեկնելու համար գործակալության պատվիրակությունը կազմվել Է եւ այնտեղ կժամանի այս շաբաթ:

«ՄԱԳԱՏԷ-ի աջակցության պատվիրակությունն արդեն Զապորոժիեի ԱԷԿ-ի ճանապարհին Է: Հպարտանում եմ, որ գլխավորում եմ այս պատվիրակությունը, որը Զապորոժիեի ատոմակայան կժամանի այս շաբաթ ավելի ուշ»,- օգոստոսի 29-ին գրել Է նա իր Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գրոսին նաեւ հավելել Է, որ «անհրաժեշտ Է պաշտպանել Ուկրաինայի եւ Եվրոպայի խոշագույն միջուկային օբյեկտի անվտանգությունը»: Twitter-ի ՄԱԳԱՏԷ-ի Էջում նշվում են մի շարք խնդիրներ, որոնք պետք Է կատարեն պատվիրակության անդամները Զապորոժիեի ԱԷԿ-ում: Մասնավորապես, խոսքը վերաբերում Է կայանին հասցված ֆիզիկական վնասի գնահատմանը, օբյեկտի անվտանգության եւ պահպանության համակարգերի աշխատունակության որոշմանը:

Մասնագետները Գրոսիի ղեկավարությամբ պետք Է նաեւ գնահատեն կայանի անձնակազմի աշխատապայմանները եւ ընդունեն ատոմակայանի անվտանգության երաշխիքների ապահովման շտապ միջոցներ: Էներգոդարում Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում Է ռուսական զորքերի վերահսկողության ներքո:

Ինչպես հայտարարել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում, վերջին օրերին ուկրաինական ուժերը մի քանի հարվածներ են հասցրել կայանի տարածքին՝ օգտագործելով, մասնավորապես, անօդաչուներ, ծանր հրետանի եւ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

Մեծավ մասամբ գրոհները դիմագրավում են հակաօդային պաշտպանության համակարգերը, սակայն արձանագրում են, որ արկեր են ընկնում ենթակառուցվածքի օբյեկտների եւ միջուկային թափոնների պահեստարանի շրջանում, ինչը ճառագայթման արտահոսքի սպառնալիք Է ներկայացնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հնդկաստանի քաղաքացու սպանության դեպքը բացահայտվեց. ՔԿ

Հաջորդը

18-ամյա երիտասարդը դանակահարել է 2 երիտասարդի

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ արդարադատության նախարարի այցը Բելառուս

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Բելառուս կատարած աշխատանքային այցի շրջանակներում՝ բելառուս գործընկերոջ հետ, քննարկել է քաղաքացիներին որակյալ իրավական աջակցություն…
Դիտել

ՄԻՊ հայտարարությունը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել հավաքների և զանգվածային լրատվության միջոցների ու սոցիալական հարթակների մշտադիտարկում: Մշտադիտարկման այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share