ՄԱԿ-ի միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին

Սույն թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի իր որոշումը Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված մի շարք հրատապ միջոցների կիրառման կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան 2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում սանձազերծված ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով։

Եվրոպական դատարան է ներկայացվել Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմում, որի նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊՆ-ն՝ Իշխանասարի մասին

Հաջորդը

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ-ն ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և ԵԱՀԿ ՄԽ-ին կոչ է անում առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք․ ԱԽ քարտուղար

ՀՀ-ն իր ամբողջ կարողություններն օգտագործում է, որպեսզի կարողանանք օգտագործել այն բոլոր հնարավոր գործիքները, որոնք առկա են, որ Լաչինի…
Դիտել

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մեղրու…
Դիտել

46 քրեական վարույթ, 16 մեղադրյալ․սեպտեմբերի ագրեսիայի փաստով իրականացվող քննության արդյունքները

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ամփոփվել են 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share