Մահացել է ֆուտբոլի արքան

Մահացել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Էդսոն Արանտիս դու Նասիմենտուն՝ Պելեն։ Նա 82 տարեկան էր։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Պելեն պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, որը երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն որպես խաղացող (1958, 1962, 1970)

Պելեն Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է՝ 92 խաղում խփել է 77 գոլ։

Լեգենդար ֆուտբոլիստը 18 տարի ներկայացրել է բրազիլական «Սանթոսը», որից հետո ևս 3 տարի հանդես է եկել ամերիկյան «Նյու Յորք Կոսմոսում»՝ ավարտելով կարիերան 1977 թվականին։

2021 թվականի սեպտեմբերին Պելեի մոտ հաստ աղիքի ուռուցք էր հայտնաբերվել։ Նոյեմբերին նա հոսպիտալացվել էր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարչապետին ներկայացվել է Արտաքին գործերի նախարարության 2022թ. կատարողականը

Հաջորդը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցել է Պելեի մահվան կապակցությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում

Արցախի հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը հայտնում է, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած…
Դիտել

Հադրութի շրջանից հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հարավային թևում՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանում:…
Դիտել

Իրավիճակը տարածաշրջանում դեռ ամբողջությամբ չի հանդարտվել․Պուտին

ՌԴ ԱԳՆ կոլեգիայի ընդլայնված կազմով նիստի ժամանակ ՌԴ նախագահ Պուտինն անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը։ Այս մասին փոխանցում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share