Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մարտի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով:

Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն առանձնակի գոհունակությամբ ընդգծեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարքի մասնակցությունը ԳՀԽ-ին: Վեհափառ Հայրապետը նաև շնորհավորեց Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանին Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ առաքելություն։

Ժողովի օրակարգում ընդգրկված են ազգային, եկեղեցա-վարչական, իրավական, կանոնական և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված հարցեր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԱԾ-ն բացահայտել և չեզոքացրել է հերթական գործակալական ցանցը

Հաջորդը

Արցախի ՄԻՊ հայտարարությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Բացահայտվել է առանց համապատասխան փաստաթղթերի վառելիքի մատակարման փորձ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն իրեն վերապահված գործառույթների շրջանակներում մշտապես ոլորտային հսկողություն է իրականացնում…
Դիտել

Ուկրաինան գիշերը փորձել է հարվածներ հասցնել Կրեմլին (տեսանյութ)

Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ուկրաինան գիշերը փորձել է հարվածներ հասցնել Կրեմլին․ «Ռուս զինվորականներն ու հատուկ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share