Մասնագետները փորձում են եղջերուներին հեռացնել Դիլիջան տանող ճանապարհից

Շրջակա միջավայրի նախարարության հայտարարությունը.

«Հարգելի քաղաքացիներ,
Այսօր համացանցում տեսանյութեր և լուսանկարներ են հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհահատվածում։

Հորդորում ենք հատկապես գիշերային ժամերին տվյալ ճանապարհահատվածում երթևեկելիս լինել առավել ուշադիր և զգոն։ Կենդանիները շփոթված են և կարող են հայտնվել ճանապարհի վտանգավոր հատվածում։

Այս պահին «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի» աշխատակիցները հասարակական կազմակերպությունների և բնապահպանական հանրության ներկայացուցիչները տեղում փորձում են տարածքից հեռացնել կենդանիներին»,- նշված է հաղորդագրությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հնդկաստանի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախագահի հետ

Հաջորդը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Առնչվող նյութեր
Դիտել

Այսօր Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրն է

451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, Հայ Եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036…
Դիտել

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝ Օգնյեն Չանչարևիչ – «Ալաշկերտ»Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»Ալբերտ Խաչումյան – ԲԿՄԱԷդուարդ Սպերցյան –…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share