Մասնակի այրվել է Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքի միջնակարգ դպրոցը

Փետրվարի 7-ին ժամը 03:20-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Առաջաձոր համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծատայությունը:

Ըստ հաղորդագրության՝ նախնական տվյալներով այրվում է «Արիս Պողոսյանի» անվան միջնակարգ դպրոցը: Ժամը 03:15-ին Մարտակերտի ԱԻ բաժնին կից՝ Առաջաձորի հրշեջ փրկարար ջոկի հրշեջ մեքենան, մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր:

Օպերատիվ իրավիճակը գնահատելուց հետո ժամը 03:23-ին դեպքի վայր է մեկնել նաև երկրորդ հրշեջ մեքենան: Հրդեհի մեկուսացման և հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել Մարտակերտի հրշեջ փրկարար մասից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:05-ին:Նախնական տվյալներով այրվել է առաջին հարկում գտնվող դպրոցի փայտանոցը, երկրորդ հարկի 4 պատուհան և ծխահարվել է առաջին հարկի միջանցքը :

Հրդեհի լիկվիդացման ուղղությամբ այս պահին իրականացվում են աշխատանքներ: Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում ստացել է 858 հազար 981 մարդ

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1631 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի տղամարդկանց հավաքականը դարձավ Օլիմպիադայի փոխչեմպիոն

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին մոտեցավ 44-րդ Շախմատային Օլիմպիադան, որի վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտության մատնեց Իսպանիայի…
Դիտել

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում 8 տարվա դադարից հետո սուրբծննդյան պատարագ է մատուցվել

Դիարբեքիրի (Տիգրանակերտ) Սուրբ Կիրակոս եկեղեցում 8 տարվա դադարից հետո առաջին անգամ սուրբծննդյան պատարագ է մատուցվել։ 2015-ին Սուրում սկսված…
Դիտել

Կոտայքի բնակչի տան բակում տեղի ունեցած պայթյունի գործով կա ձերբակալված անձ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share