Մարտակերտի ցանքատարածքների հարևանությամբ տեղակայվել է 2 հրշեջ հենակետ

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենն այցելել է Մարտակերտի շրջան, հետևել ծառայության և բերքահավաքի ընթացքին

Վերջին տարիների բերքահավաքի արդյունքներն ու դրանց վերլուծությունը ցույց են տալիս, որ հակահրդեհային անվտանգության միջոցառումների լրիվ ծավալով իրականացումը թույլ է տալիս առավելագույնս անկորուստ կազմակերպել հացահատիկայինների բերքահավաքը։

ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը՝ տեղակալ Սամվել Հայրումյանի ուղեկցությամբ, երեկ՝ հուլիսի 7-ին, այցելել է Մարտակերտի շրջանային ԱԻ բաժին, հետևել ծառայության և բերքահավաքի ընթացքին:

Ծառայության ղեկավարն այնուհետև շրջբաժնի պետ Արայիկ Դանիելյանի ուղեկցությամբ այցելել է հրշեջ հենակետեր, հանդիպել հերթապահությունում ընդգրկված պահակախմբերի անձնակազմի հետ, տվել մի շարք հանձնարարականներ:

Ընթացիկ տարվա բերքահավաքը Մարտակերտի շրջանում անկորուստ կազմակերպելու և հրդեհային անվտանգությունն ապահովելու նպատակով՝ նախապես համապատասխան աշխատանքներ են իրականացվել։ Ցանքատարածքների հարևանությամբ տեղակայվել է 2 հրշեջ հենակետ:

Հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը շարունակվում է: Մինչ օրս Մարտակերտի շրջանի ցանքատարածքներում հրդեհի դեպքեր՝ բարեբախտաբար չեն արձանագրվել:

Նշենք, որ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի կարգադրությամբ՝ հրդեհավտանգ շրջանին ընդառաջ, ծառայության կենտրոնական ապարատում և շրջանային ստորաբաժանումներում նյութատեխնիկական բազան համալրվել է անհրաժեշտ գույքով, տեխնիկական ու նյութական միջոցներով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դատարանը վարույթ է ընդունել Վաչագան Ղազարյանից ապօրինի ծագման գույքը բռնագանձելու դատախազության հայցադիմումը

Հաջորդը

ՀՀ ՊԵԿ նախագահն ու Վրաստանի ՖՆ եկամուտների ծառայության ղեկավարը արձանագրություն են ստորագրել

Առնչվող նյութեր
Դիտել

Թեհրանում կայացել է Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը

Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարների պատվիրակությունը Իսլամական Հանրապետություն էր ժամանել նախօրեին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին պաշտոնապես…
Դիտել

Կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և…
Դիտել

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի Հանրապետության նախագահի ընտրությանը

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը։ «Հայաստանի Սահմանադրությունը պահանջում է, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share