Մաքսանենգ ճանապարհով Բրազիլիայից Հայաստան է բերվել կոկաին տեսակի թմրամիջոցի խմբաքանակ (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական խոշոր դեպքը:

Մասնավորապես, մաքսանենգության դեմ պայքարի վարչությունօպերատիվ տեղեկություն է ստացվել այն մասին, որ հնարավոր է Սան-Պաուլո-Դոհա-Երևան ավիաչվերթով Բրազիլիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ուղևորներից մեկը «կոկաին» տեսակի թմրամիջոց է տեղափոխում:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում մաքսային հսկողության է ենթարկվել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացու ուղեբեռը, ինչից հետո որոշում է կայացվել կիրառել մաքսային հսկողության բացառիկ ձև` անձնական մաքսային զննում: Բրազիլիայի քաղաքացին Զվարթնոց օդանավակայանից տեղափոխվել է բժշկական հաստատություն:

Համակարգչային տոմոգրաֆիայի և հետագա միջամտության արդյունքում պարզվել է, որ տվյալ քաղաքացին կուլ տալու և ստամոքսում պահելու եղանակով Բրազիլիայից մաքսանենգությամբ տեղափոխել է«կոկաին»տեսակի թմրանյութի պարունակությամբ 80 պատիճ` 746 գրամ ընդհանուր քաշով:

Ի դեպ, Գ.Ռ.-իուղևորությունը Բրազիլիայից Հայաստան տևել է շուրջ 24 ժամ:Հարկ է նշել, որ ստամոքսում պահելու եղանակով թմրանյութերի տեղափոխումը մեծ վտանգ է ներկայացնում փոխադրող անձի կյանքի համար` հաշվի առնելով, որ երկար թռիչքների ժամանակ առկա է պատիճներից թմրանյութի արտահոսք տեղի ունենալու վտանգ, որը գերդոզավորման պատճառով հանգեցնում է փոխադրող անձի մահվան:

ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Բրազիլիայի քաղաքացին կալանավորվել է: Իրականացվում նախաքննություն:

Հայտնաբերված և առգրավված թմրանյութի արժեքը Հայաստանի սև շուկայում կազմում է շուրջ 300 000 ԱՄՆ դոլար: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից շարունակվում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը` գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բացահայտվել են կիբեռհանցագործության դեպքեր

Հաջորդը

Հայաստանում բացվել է մանկական պալիատիվ խնամքի առաջին կլինիկան

Առնչվող նյութեր
Դիտել

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Արին Կարապետին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Արին Կարապետին: Պատգամավորը նախագահին է…
Դիտել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել

Հունվարի 24-ին կատարվել է 206 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել: Այս մասին…
Դիտել

Արցախի ՄԻՊ-ը նամակ է հղել «Google» ընկերությանը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է հղել «Գուգլ» ընկերությանը՝ հորդորելով չտրվել ադրբեջանական սադրանքներին, անտեսել Ադրբեջանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share