Մեկնարկել է «ԴիջիԹեք-2022»-ը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 10-ին, մեկնարկել է «ԴիջիԹեք-2022» համաժողովը և տարածաշրջանում ամենածավալունը համարվող նույնանուն տեխնոլոգիական ցուցահանդեսը։ 

Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը:

Համաժողովին գրանցվել է ավելի քան 800 մասնակից և այս պահին մնացել են սահմանափակ քանակությամբ տեղեր։

«Կոնֆերանսի օրակարգն ու հաստատված խոսնակների ցանկն այժմ վերջնական են, և մենք սպասում ենք միջոցառման կայացմանը։ Մեր նպատակն է կազմակերպել միջազգային տեխնոլոգիական կոնֆերանս ամբիցիոզ թեք պետությունների համար և վստահ եմ, որ հաջողությամբ իրագործում ենք մեր առաջ դրված խնդիրը»,- նշել է «ԴիջիԹեք» համաժողովի նախագահ և «Սենսյան» ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը:։

Կոնֆերանսի հիմնական ծրագրին զուհագեռ՝ կան նաև լրացուցիչ սեսիաներ համաժողովի Full Network Pass ունեցող այցելուների համար։ «ԴիջիԹեքն» հայտարարել է առաջին «ԴիջիԹեք» վենչուրային կապիտալի արագ հանդիպումների փուլի մասին, որը տեղի կունենա  մարտի 11-ի առավոտյան։ Full Network Pass տոմսերով ստարտափ հիմնադիրներն ու գործադիր տնօրենները կունենան հնարավորություն գրանցվելու 15-րոպեանոց «pitch սեսիաների» միջոցառման մասնակից 5 վենչուրային կապիտալիստներից մեկի հետ։

«Դիջիթեք 2022» համաժողովի շրջանակներում տեղի կունենա նաև «Գրանատուս Վենչուրս»-ի «Իմփեքթ թեք» ներդրումային ֆորումը։ Այն եզակի հանդիպում է սոցիալական, առողջապահական և բնապահպանական մեծ ազդեցություն ունեցող ստարտափերի, ներդրողների և տեխնոլոգիական արդյունաբերության հիմնական խաղացողների համար: Ֆորումի նպատակն է ուսումնասիրել, թե ինչպես տեխնոլոգիաները կարող են լուծել համաշխարհային մասշտաբով կայուն զարգացման ամենաբարդ խնդիրները։ Ֆորումը տեղի կունենա մարտի 11-ին՝ 14:30, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ 

Ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսն այցելուների ընդունելու է մինչև 12-ը ներառյալ։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 120 տեղական և միջազգային ընկերություններ։ Մուտքն ազատ է։

Հիշեցնենք, որ ԴիջիԹեք համաժողովն այս տարի բաղկացած կլինի մի շարք պանելային քննարկումներից  և կառանձնանա առաջատար ձեռնարկատերերի, ղեկավարների ու հետազոտողների, ինչպես նաև ակադեմիական շրջանակների մասնակցությամբ ու որակյալ փորձի փոխանակմամբ։ Համաժողովի խորագիրն է «Ամբիցիոզ թեք. Բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում»։

«DigiTec Expo»-ն տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումն է, որը 2005 թվականից սկսած  ամեն տարի ավելի քան ՏՏ 100 ընկերությունների հնարավորություն է ընձեռնում ներկայացնել իրենց արտադրանքն ու ծառայությունները։ Այն կազմակերպվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից։ 2022 թվականի հոկտեմբերին նախատեսված միջոցառումը Հայաստանում ստեղծված լարված և անկանխատեսելի իրավիճակով պայմանավորված հետաձգվել էր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

Հաջորդը

Կրեմլը բացասաբար է վերաբերվում ՌԴ որոշ քաղաքացիների ՀՀ մուտքի արգելքին

Առնչվող նյութեր
Դիտել

ԿԲ-ն իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9.5 տոկոս

Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ – իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը…
Դիտել

Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ում հայտնաբերվել է շուրջ 257 մլն դրամի առերևույթ խախտման դեպքեր

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իրեն օրենքով վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակում՝ Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա՝ Ծառայության գնումների գործընթացների…
Դիտել

Արցախում խաղաղապահ զորախմբի հրամանատար է նշանակվել Ալեքսանդր Լենցովը. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր ամենօրյա տեղեկագրում չորեքշաբթի երեկոյան հաստատեց, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի պաշտոնում Անդրեյ Վոլկովին…
Դիտել

Արցախի ԱԺ նախագահի հայտարարությունը

Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն Արցախի շրջափակման 100-րդ օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել: Ինչպես  տեղեկանում ենք Արցախի ԱԺ-ի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share