Մենք մեծապես հետաքրքրված ենք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ․Ալեն Սիմոնյանը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ հանդիպմանը հաջորդել է խորհրդարանների նախագահների ճեպազրույցը: Ճեպազրույցում ՀՀ ԱԺ նախագահը, մասնավորապես, ասել է. «Ես մշտապես ընդգծել եմ, որ Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումը մեր երկրի արտաքին քաղաքականության ամենակարեւոր առաջնահերթությունների շարքում է: Մենք մեծապես հետաքրքրված ենք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ»:

Նա նշել է, որ դարերի պատմություն ունեցող հայ-վրացական բարեկամությունը հենվում է ընդհանուր արժեքների եւ պատմամշակութային ժառանգության վրա՝ հավելելով, որ քիչ առաջ ավարտված հանդիպումը հնարավորություն է տվել շարունակելու այս տարվա ապրիլին Երեւանում սկսված քննարկումները:

«Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցության ամենատարբեր ոլորտներ՝ կրթություն, մշակույթ, տրանսպորտ, կապ եւ այլն: Քննարկեցինք ենթակառուցվածքային ծրագրերի վերաբերյալ հարցերը, որոնք միտված են ապահովելու տրանսպորտային եւ հաղորդակցության միջազգային նախագծերում անհրաժեշտ ներգրավվածությունը»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Նա տեղեկացրել է, որ իր վրացի գործընկերոջ հետ անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության հարցերին, եւ չնայած հայկական կողմը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու օրակարգին` Ադրբեջանը շարունակում է առավելապաշտական քաղաքականությունը եւ ագրեսիվ հռետորաբանությունը՝ վտանգելով տարածաշրջանի անվտանգությունը:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է Վրաստանի՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանն ու պահպանմանն ուղղված քայլերը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուրեն Պապիկյանն ընդունել է Դանիել Լասիկայի գլխավորած պատվիրակությանը

Հաջորդը

Զինծառայողներին տեղափոխող մեքենան կողաշրջվել է՝ վարելու կանոնները խախտելու հետևանքով.ՔԿ

Առնչվող նյութեր
Դիտել

Ջրականից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր…
Դիտել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. ՀՀ ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»…
Դիտել

Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում առկա իրավիճակը

ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ, Եվրոպայի և առևտրի նախարար Իեն Բորջի՝ Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանականեում մայիսի…
Դիտել

Արցախցի բռնցքամարտիկն աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով

Իսպանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում հաղթանակով է մեկնարկել 57 կգ քաշային արցախցի Մանվել Պետրոսյանը։ Ինչպես հայտնում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share