Մենք նախաձեռնում ենք «Ապրելու Արցախ» հիմնադրամի ստեղծումը. Մանե Թանդիլյան

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ նախաձեռնում են ստեղծել «Ապրելու Արցախ» հիմնադրամ։

«Արցախյան պատերազմից հետո Արցախի նկատմամբ հոգածությունը և այն հզորացնելու հանձնառությունը պետք է դառնա համայն հայության կարևորագույն առաքելություններից մեկը՝ Արցախը նորովի ապրեցնելու համար:

Պատերազմի ողբերգական հետևանքները, մարդկային կորուստները անվերականգնելի են, սակայն մենք պարտավոր ենք ապրեցնել Արցախը նաև հանուն իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակի:

Արցախի և արցախցու մասին խոսում են բոլորը, երբեմն գալիս Արցախ՝ նկարվելու, մինչդեռ անցյալի ու ներկայի հավերժ բանավեճի մեջ, մենք կորցնում ենք ապագան՝ այն նորից վերածելով ներկայի ու անցյալի միջև կործանիչ առճակատման շրջապտույտի:

Առանց ապրող Արցախի, ապրող արցախցու, քաղաքական տեքստերը չունեն որևէ արժեք: Ընդ որում, Արցախն ապրեցնելու համար պետք է նվիրում, ոչ թե պաշտոն կամ կարգավիճակ:

Արցախի նկատմամբ մեր հոգածությունը բազմաթիվ նվիրյալ հայրենասերների հետ փորձել ենք իրականացնել սկսած պատերազմից անմիջապես հետո՝ կարևորելով անհատական ջանքը՝ որպես համատեղ նպատակի՝ Արցախն արագ վերակենդանացնելու և ապրեցնելու հաջողության գրավական:

Արցախն այսօր ապրում է, ապրում է՝ ի հեճուկս շատերի: Արցախցին ապրում է` իր երեխայի որակյալ կրթության սպասումով, ավելի լավ աշխատանքի ձգտումով, ավելի ուժեղ Արցախ ունենալու երազանքով:

Մենք այդ նպատակների ու երազանքների կողքին ենք՝ անկախ մեր ներկայի ու ապագայի կարգավիճակների:

Մենք նախաձեռնում ենք «Ապրելու Արցախ» հիմնադրամի ստեղծումը, որի նպատակը բացառապես լինելու է Արցախում տնտեսական զարգացման, կրթական, առողջապահական, սոցիալական ծրագրերի արդյունավետ իրականացումը՝ հանուն Ապրելու Արցախի:

Մենք հավատում ենք, որ բազմաթիվ նվիրյալներ կմիանան մեր նախաձեռությանը՝ Արցախը դարձնելով իրենց ապրելու մի փոքր, բայց կարևոր մասը:

Նախաձեռնության մասին առավել մանրամասն կտեղեկացնենք առաջիկայում»,-գրել է Մանե Թանդիլյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Արցախի հարցը

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 67 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

ԵՄ-ում հայտարարել են ՌԴ արտահանման ծավալները շուրջ 34 տոկոսով սահմանափակելու մասին

ԵՄ պատժամիջոցների շրջանակում  սահմանափակվել է դեպի Ռուսաստան արտահանման մոտ 34%-ը։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։ «Ապրանքների և…
Դիտել

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով հազարավոր մարդիկ զրկվել են լիարժեք սնվելու իրավունքից. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով հազարավոր մարդիկ զրկվել են լիարժեք սնվելու իրավունքից։ Այս մասին Թվիթերում գրել է Արցախի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share