Մենք շարունակում ենք բախվել նոր տիպի սպառնալիքների. Նիկոլ Փաշինյան

Ղազախստանում միջազգային ահաբեկիչների ներգրավվածության վերաբերյալ տրամադրված տեղեկությունն առաջացնում է անհանգստություն ու մտահոգություն: ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հունվարի 10-ին կայացած արտահերթ նիստում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք շարունակում ենք բախվել նոր տիպի սպառնալիքների: Ղազախստանում առկա իրավիճակն առանձնահատուկ անհանգստություն ու մտահոգություն է առաջացնում ՝ հաշվի առնելով միջազգային ահաբեկիչների ներգրավվածության վերաբերյալ տրամադրված տեղեկությունը: Ոչ վաղ անցյալում մենք ինքներս բախվել ենք օտարերկրյա ահաբեկիչների խնդրին մեր տարածաշրջանում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ ՀԱՊԿ ջանքերը կնպաստեն կարճ ժամկետում Ղազախստանում բնականոն կյանքի վերականգնմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ առանցքային առաջնահերթություններից է կազմակերպության՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու մեխանիզմների ամրապնդումը: Դրանից ելնելով, ՀՀ վարչապետի խոսքով, ՀԱՊԿ եկրներից ակնկալվում է համատեղ ջանքերի մեծացում հետագայում այդ մեխանիզմների կատարելագործման նպատակով:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կա բարձր մակարդակի փոխըմբռնում՝ կապված Ղազախստանի իրավիճակի հետ: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ գործողությունները նպատակաուղղված են Ղազախստանում իրավիճակի շուտափույթ կայունացմանը և երկրի բնականոն կյանքի վերադարձին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը դեմ է դռնբաց նիստի տեսանկարահանմանը

Հաջորդը

Ավարտվել է Ներքին Սասնաշեն-Մեծաձոր 9.2կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնումը

Առնչվող նյութեր
Դիտել

Մարտի 14-ից խստացվում է վերահսկողությունը մսի շուկայում

Մարտի 14-ից խստացվում է վերահսկողությունը միս-մսեղիքի սպանդանոցային ծագման լինելու պահանջի կատարման նկատմամբ։ 2020 թվականի ընթացքում մեծ ակտիվությամբ մեկնարկած…
Դիտել

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆիլիպ Ռիքերի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել…
Դիտել

ՄԻՊ-ը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը ներկայացրել է գերիների վերադարձի հրատապությունը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 10-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը Ֆրանկոֆոնիայի Եվրոպայի տարածքաշրջանի առաքելության ղեկավար…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share