Մենք շարունակում ենք հորդորել երկու կողմերին՝ համաձայնության հասնելու համար. Պետդեպ խոսնակ

ԱՄՆ պետդեպ խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է Մոսկվայում անցկացված Հայաստան-Ադրբեջան բանակցություններն ու արդյունքները։ Միլլերը, մասնավորապես, հայտարարել է. «Մենք ներկա չենք եղել, բայց սա մեզ համար շարունակում է մնալ  առաջնահերթություն:

Ինչպես գիտեք, նախարարը մի քանի շաբաթ առաջ ողջունեց երկու կողմերին այստեղ՝ Վաշինգտոնում։ Մենք հասկանում ենք, որ դրանից հետո բանակցությունները շարունակվել են Բրյուսելում, և մենք աջակցում ենք, որ բանակցությունները շարունակվեն։ Ինչպես արդեն ասացինք, մենք հավատում ենք, որ համաձայնությունը ընթացքի մեջ է, և մենք շարունակում ենք ջանքեր գործադրել, որ երկու կողմերը միասին աշխատեն՝ հասնելու համաձայնության այն հարցերի շուրջ, որոնք մնում են առկախված»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անահիտ Մանասյանը Նիդերլանդների դեսպանին ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրները

Հաջորդը

Ապարանում 3 անձի սպանության գործով մեղադրվողը հայտնաբերվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ֆոսֆորային ռումբեր օգտագործած ադրբեջանցիները բնապահպանական պատրվակով վերջին օրերին երկրորդ անգամ արգելափակեցին Ստեփանակերտ-Գորիս կյանքի ճանապարհը`…
Դիտել

Հռոմի ստատուտի վավերացումը վկայում է միջազգային իրավունքին Հայաստանի հավատարմության մասին․ Բորել

ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը. «Միջազգային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share