ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալները հանդիպել են

Հուլիսի 7-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել  տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերին: Քննարկվել է  Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամին: Այս համատեքստում կարևորվել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների իրականացումը: 

Վահե Գևորգյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխիքների հասցեագրման անհրաժեշտությունը:

Մտքեր են փոխանակվել նաև երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող հարցերի շուրջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կարեն Գիլոյանն ինձ չի խաբել, ես եմ սխալ հասկացել. Էրիկ Իսրայելյանը զղջում է

Հաջորդը

Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներն այսօր դուրս եկան երթուղի

Առնչվող նյութեր
Դիտել

Մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ…
Դիտել

«Անհավանական չեմ համարում». ՔՊ պատգամավորը՝ Զելենսկու հնարավոր այցի մասին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցին։ Թունյանն ասել է,…
Դիտել

Պիտի քաջություն ունենայինք եւ Ղրիմի օկուպացիան դապարտեինք, բայց Ստեփանակերտում «տրնգի» կազմակերպեցին. Վահրամ Աթանեսյան

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի գրառումը։ «Բաքվում Ուկրաինայի դեսպանին չպետք է «բոբո» ներկայացնել, թե բա՝ Ադրբեջանին շնորհավորել…
Դիտել

Այժմ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մյուս կետերի համաձայնեցման գործընթացը կհեշտանա․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ այն բանից հետո, երբ Երևանը կճանաչի Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, Հայաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share