«Անհավանական չեմ համարում». ՔՊ պատգամավորը՝ Զելենսկու հնարավոր այցի մասին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցին։ Թունյանն ասել է, որ, որպես պատգամավոր և խմբակցության անդամ, տեղեկություն չունի այդ այցի մասին. «Բայց անհավանական չեմ համարում»,- ասել է նա։ 

Հարցին՝ այցը վտանգներ չի՞ պարունակի, Թունյանն արձագանքել է. «Ես ինձ դրա մասնագետը չեմ համարում, մտածելու տեղիք կարող է լինել և չլինել։ Դրական կամ բացասական գնահակական չեմ ուզում տալ, ի վերջո, Ուկրաինայի նախագահը երկրի ընտրված ղեկավար է և, ինչպես մյուս ղեկավարները, եթե հատուկ արգելք չա, կարող է այցելել Հայաստան»։ 

Հարցին՝ հակառուսական երանգ չկա՞ այցի մեջ, նա պատասխանել է. «Ամեն ինչի մեջ էլ կարելի է հակառուսական երանգներ գտնել, եթե փնտրեք։ Հակառուսական երանգներ կարող են գտնել՝ Հռոմի ստատուտի վավերացման կամ ցանկացած այլ որոշման հետ կապված։ Բայց քանի որ դեռ պաշտոնական հայտարարություն չկա, թույլ տվեք չմեկնաբանել»։

Թունյանն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է․ «Այս պահին վարչապետը նկատի ունի, որ այդ կառույցում մեր ակտիվությունը գրեթե սառեցված ․ դա գաղտնիք չէ։ Մենք հիմնական գործողություններին չենք մասնակցում ու կարող ենք ասել, որ ոչ թե Հայաստանն է հեռացել ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է հեռացել Հայաստանից»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ից կբարձրանա 5-8 աստիճանով

Հաջորդը

Մակրոնը չի բացառել արևմտյան զորքերի ուղարկումը Ուկրաինա

Առնչվող նյութեր
Դիտել

L 410 տիպի օդանավը տեխնիկական թռիչքներ կկատարի Կապանի օդանավակայանում

Մոտ օրերին L 410 տիպի քաղաքացիական օդանավը տեխնիկական թռիչքներ կկատարի Կապանի «Սյունիք» օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում է Սյունիքի…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Մայիսի 13-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի…
Դիտել

Առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլ խփեց ՉԼ կիսաեզրափակիչում

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» մայիսի 10-ին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի երկրորդ դիմակայության առաջին խաղում 2-0 հաշվով հաղթեց «Միլանին»: Խաղի հաշիվը 8-րդ րոպեին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share