Առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլ խփեց ՉԼ կիսաեզրափակիչում

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» մայիսի 10-ին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի երկրորդ դիմակայության առաջին խաղում 2-0 հաշվով հաղթեց «Միլանին»:

Խաղի հաշիվը 8-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո բացեց «Ինտերի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն՝ գրավելով իտալական գրանդի դարպասը։

Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի երկրորդ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։

34-ամյա կիսապաշտպանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում գոլ խփած առաջին հայ ֆուտբոլիստն է: Մխիթարյանն ԱՊՀ երկրների երրորդ ֆուտբոլիստն է, որը գոլ խփեց գլխավոր եվրագավաթի կիսաեզրափակիչում: Նախկինում նման հաջողության հասել էին ուկրաինացիներ Վիտալի Կոսովսկին և Անդրեյ Շևչենկոն:

Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ին:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին կիսաեզրափակիչի առաջին դիմակայության առաջին խաղում մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալն» ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» խաղացել էին ոչ ոքի՝ 1-1։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանի քննադատությունը ՀԱՊԿ հասցեին հակաարդյունավետ է. Զախարովա

Հաջորդը

Ադրբեջանը հրետանային միջոցներից կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Հրազդանում փեսան սպանել է զոքանչին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված միջոցառումներով պարզվում են Հրազդան քաղաքի բնակչուհու…
Դիտել

ԱՆ-ն մանրամասներ է հայտնել պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին

Աշտարակ քաղաքի բանկերից մեկում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած յոթ քաղաքացիներից մեկը մահացել է, չորսը հոսպիտալացվել են…
Դիտել

Ստեփանավանում կասեցվել է մսամթերքի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պապյանին պատկանող մսամթերքի արտադրության արտադրական գործունեությունը…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Նիկոլ Փաշինյանը՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին

Նիկոլ Փաշինյանը՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին․ Մանրամասները տեսանյութում․

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share