Հրազդանում փեսան սպանել է զոքանչին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված միջոցառումներով պարզվում են Հրազդան քաղաքի բնակչուհու սպանության հանգամանքները:

2022թ. դեկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց շենքի բնակարաններից մեկում սպանել են իր հարևանուհուն՝ ծնված 1949թ.։

Նույն օրը՝ ժամը 15։10-ին, հաղորդում է տվել նաև վերջինիս դուստրն այն մասին, որ ժամը 13։50-ի սահմաններում, մորը տեսակցելու նպատակով գնացել է նրա բնակարան և իր մոտ գտնվող բանալիով բացելով դուռը՝ հայտնաբերել է նրա դին։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և բնակարանի հյուրասենյակում՝ գետնին ընկած վիճակում, հայտնաբերել է տուժած կնոջ դին՝ բազմաթիվ վնասվածքներով:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի դստեր 49-ամյա ամուսինը, ինչպես նաև՝ շարժառիթը:

Քննության նախնական տվյալներով՝ դեպքի օրը՝ 2022թ. դեկտեմբերի 21-ին, ժամը 20։00-00։00-ն ընկած ժամանակահատվածում, 49-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ մոր հետ, որի ընթացքում ձեռքով հարվածելով հատակին է գցել նրան, ոտքերով շարունակաբար բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ գլխին՝ ապօրինաբար զրկելով կյանքից։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են վերցվել են փորձանմուշներ։ Տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում՝ նույն օրը` ժամը 14։40-ին, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով տղամարդը ձերբակալվել, ներկայացվել է նախաքննական մարմնին և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով խոստովանական ցուցմունք։ Նախաքննությունը շարունակվում է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Հաջորդը

Շատ բարդ է իրավիճակը․ Ռուբեն Վարդանյան

Առնչվող նյութեր
Դիտել

Հույս կա, որ Լաչինի միջանցքը կարող է բացվել. Արտակ Բեգլարյան

Լաչինի միջանցքը մնում է ամբողջովին փակ, որևէ փոփոխություն չկա, որոշակի դրական միտում կա զուտ բանակցությունների ընթացքից: Ինչպես տեղեկացնում…
Դիտել

Վովայի Արշակը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը մերժել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 5-րդ բաժնի պետի պաշտոնը…
Դիտել

Հայտնաբերվել են բազմաթիվ ժամկետանց և բորբոսապատ մթերքներ

«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն՝ «անվտանգ սննդամթերքը» պետք է պահպանի մակնշման մեջ ներկայացված իր սպառողական հատկությունները, իսկ ժամկետի…
Դիտել

Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը միջնորդությամբ կրկին կդիմի դատարանին՝ խափանման միջոցի փոփոխության նպատակով

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խմբի հայտարարությունը․ «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ձերբակալումից մեկ տարի և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share