Ստեփանավանում կասեցվել է մսամթերքի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պապյանին պատկանող մսամթերքի արտադրության արտադրական գործունեությունը (Լոռու մարզ, ք. Ստեփանավան):

Որոշման համար հիմք են ծառայել Լոռու մարզային կենտրոնի տեսուչների իրականացրած ստուգուման արդյունքները, որոնք փաստել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ այդ կազմակերպությունում:

Մասնավորապես՝

արտադրական շինությունը չի ունեցել մեխանիկական օդափոխության համակարգ.

հատակը չի համապատասխանել պահանջվող նորմերին` պատրաստված է փայտից.

ոչ մսային բաղադրամասերի նախապատրաստումը չի իրականացվել առանձին շինությունում.

աշխատակիցը ենթարկված չի եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չի ունեցել սանիտարական գրքույկ։

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀԱՊԿ-ից ունեցած սպասելիքները չարդարացվեցին․ Ալեն Սիմոնյան

Հաջորդը

ՌԴ նախագահից որոշակի ազդակներ կամ տեղեկություններ ստացանք. վարչապետ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտարարություն ոստիկանության բաժնում փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առնչությամբ

Երեկ՝ 2023 թվականի փետրվարի 9-ին, ՀՀ ոստիկանության մի խումբ ծառայողներ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում շարունակական բռնություն…
Դիտել

Լիլիթ Մկրտչյանը 4-րդն է Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում

Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը 4-րդ տեղն է զբաղեցրել Պրահայում անցկացված Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել…
Դիտել

Արցախի ԱԺ-ն քննարկում է «Սահմանադրության փոփոխության մասին» նախագիծը

Փետրվարի 2-ին գումարվել է ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 5–րդ նստաշրջանի առաջին նիստը։ Օրակարգի առաջին հարցը «Արցախի Հանրապետության Սահմանադրության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share