Հայտարարություն ոստիկանության բաժնում փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առնչությամբ

Երեկ՝ 2023 թվականի փետրվարի 9-ին, ՀՀ ոստիկանության մի խումբ ծառայողներ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում շարունակական բռնություն են կիրառել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբ:

Մասնավորապես, ոստիկանության ծառայողները տևական ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածել են փաստաբաններին՝ հայհոյանքներ հնչեցնելով նրանց հասցեին: Փաստաբաններից մեկին ոստիկանության ծառայողները բռնությամբ դուրս են բերել ոստիկանության բաժնից:

Այսպիսի երևույթն աննախադեպ է իր բնույթով և խիստ վրդովեցուցիչ:

Ոստիկանության ծառայողի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելը անթույլատրելի է ընդհանրապես, սակայն առավել քան անընդունելի են այդպիսի գործողություններն իր մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբանի նկատմամբ:  

Անձանց իրավունքների պաշտպանությունն իրականացնելու հանձնառություն ունեցող դերակատարի նկատմամբ այդպիսի ոտնձգությունը խաթարում է մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը և տեղ չի կարող ունենալ ժողովրդավարական հասարակությունում: Ավելորդ է խոսել մարդու իրավունքի պաշտպանվածության մասին, եթե նույնիսկ փաստաբանն ապահովագրված չէ այսպիսի երևույթներից:

Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը.

  1. Խստագույնս դատապարտում է ոստիկանության ծառայողների բռնությունը փաստաբանների նկատմամբ,
  2. Պահանջում է իրավասու մարմիններին իրականացնել հետևողական քննություն դեպքի առնչությամբ և բոլոր մեղավոր անձանց կանչել քրեական պատասխանատվության,
  3. Հավաստիացնում է, որ անզիջում հետևողականություն է ցուցաբերելու, որ մեղավոր անձինք ենթարկվեն համարժեք պատասխանատվության,
  4. Կոչ է անում ՀՀ ներքին գործերի նախարարությանը, ներառյալ՝ ՀՀ ոստիկանությանը, միջոցներ ձեռնարկել նմանատիպ դեպքերը հետագայում իսպառ բացառելու ուղղությամբ:

ՀՀ Փաստաբանների պալատի 

Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ-ը 6 ամսով չեղարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

Հաջորդը

Հայաստանում ներդրումների ծավալը 2022 թ. աճել է շուրջ 20 տոկոսով. Վահան Քերոբյան

Առնչվող նյութեր
Դիտել

ՊՆ կողմից հաստատված 49 զոհ ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին գիշերը տեղի ունեցած բախումների վերաբերյալ։  Նրա խոսքով. «Ադրբեջանի…
Դիտել

Մեծ ընտանիքների փոքր բիզնեսը

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ «Հաղթահարելով աղքատությունը»…
Դիտել

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share