ԱՄՆ-ը 6 ամսով չեղարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

Սիրիայի դեմ ամերիկյան պատժամիջոցները 6 ամսով չեն տարածվի այն գործարքների վրա, որոնք վերաբերում են երկրաշարժի հետ կապված օգնության տրամադրմանը: Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

ԱՄՆ Գանձապետարանի Արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը հրապարակել է Սիրիայի թիվ 23 ընդհանուր լիցենզիան, որը 180 օրով թույլ է տալիս իրականացնել երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված բոլոր գործարքները, որոնք հակառակ դեպքում կարգելվեին՝ համաձայն Սիրիայի դեմ պատժամիջոցների կանոնակարգիե, – նշված է փաստաթղթում: Ֆինանսական գերատեսչությունը պարզաբանել է, որ այս ռեժիմը կգործի մինչև 2023 թ. օգոստոսի 8-ը՝ ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով ժամը 12:01-ը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Սիրիա և Սիրիայից գումարների փոխանցմանը։

«Մինչ օտարերկրյա դաշնակիցները և հումանիտար ոլորտի գործընկերները համախմբում են ուժերը տուժածներին օգնելու համար, ես ցանկանում եմ հստակեցնել, որ ԱՄՆ պատժամիջոցները Սիրիայում չեն խոչընդոտի սիրիացիների կյանքերը փրկելու ջանքերին», – հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալ Ուոլլի Ադեյեմոն:

Նրա խոսքով՝ Սիրիայի դեմ ամերիկյան պատժամիջոցների ռեժիմը նախկինում նույնպես ենթադրում էր որոշ բացառություններ, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից մարդասիրական օգնության տրամադրմանը։

Լիցենզիան չի տարածվում այն գործողությունների վրա, որոնք առնչվում են ԱՄՆ-ում սիրիական նավթի և նավթամթերքի վաճառքին: Բացի դրանից, այն չի վերաբերում այն ​​անձանց, որոնց ունեցվածքն ԱՄՆ իշխանությունները նախկինում դասել են «արգելափակված սեփականության» շարքին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Համահայկական ամառային ութերորդ խաղերի բացման արարողությունը տեղի կունենա Գյումրիում

Հաջորդը

Հայտարարություն ոստիկանության բաժնում փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առնչությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Ընթանում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների գլխավորած ընդլայնված կազմով հանդիպումը

Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետաքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի…
Դիտել

Մոսկվան հույս ունի, որ շուտով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպում տեղի կունենա. Զախարովա

Մոսկվան ակնկալում է, որ մոտ ժամանակներս կհաջողվի հանդիպում կազմակերպել Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր կայացած…
Դիտել

ՀՀ-ն Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ չի բանակցում

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացից։ Ըստ Միրզոյանի՝ մի…
Դիտել

Բայդենը կայցելի Իսրայել

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև շարունակվող ռազմական գործողությունների պայմաններում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 18-ին կայցելի Իսրայել։ «Արմենպրես»-ն այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share