Մենք պատրաստ ենք քննել հայկական իշխանությունների կողմից մեզ ուղղված բոլոր հայտերը. Ժոնաթան Լաքոտ

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Ֆրանսիան կդիտարկի պաշտպանության ոլորտում գործակցության Հայաստանի հայտը։

«Ինչ վերաբերում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության ոլորտում գործակցությանը, ապա մենք բնականաբար, պատրաստ կլինենք քննել հայկական իշխանությունների կողմից մեզ ուղղված բոլոր հայտերը։

Իհարկե պետք է հաշվի առնենք որոշ իրողություններ. Ֆրանսիան և Հայաստանը միևնույն ռազմական ալյանսների անդամներ չեն։ Ընդհանուր առմամբ, մեր դերն ապագա պատերազմին պատրաստվելը չէ, մեր դերը նոր հակամարտությունից խուսափելն է և քաղաքական գործընթացում ուղեկցելն է, որը թույլ կտա տարածաշրջանում խնդրահարույց հարցերի վերջնական լուծում», – նշել է դեսպանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երեկ կատարվել է 5653 թեստավորում

Հաջորդը

Բացահայտվել են մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների դեպքեր

Առնչվող նյութեր
Դիտել

ՊԵԿ-ը աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2021թ․ 3-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի…
Դիտել

Էկոնոմիկայի նախարարն անհրաժեշտ է համարում Հայաստանում հյուրանոցների քանակը ավելացնելը

2022 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի հյուրանոցները ամբողջությամբ զբաղված են եղել, հյուրանոցների քանակը պետք է ավելացնել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ…
Դիտել

Արցախի բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share