Մեր պարտքն է պաշտպանել Հայաստանին. ԵԽ պատգամավորները ԵՄ բարձր ներկայացուցչին հորդորել են միջամտել

Եվրախորհրդարանի մեկ տասնյակից ավելի պատգամավորներ նամակով դիմել են Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, որպեսզի ԵՄ-ն անհապաղ քայլեր ձեռնարկի և պաշտպանի Հայաստանին Ադրբեջանի ագրեսիայից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակում ԵԽ պատգամավորները շեշտել են՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ չարդարացված ագրեսիան հանդիսանում է Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական կոպտագույն խախտումը։ Նրանք հիշեցրել են, որ հայկական կողմն այս պահին պաշտոնապես հաստատված 49 զոհ ունի, թվերը ճշտվում են:

«Հաշվի առնելով Ադրբեջանի հստակ, նախապես ծրագրված, կանխամտածված ագրեսիան՝ հրատապ անհրաժեշտություն կա ԵՄ-ի կողմից ձեռնարկելու վճռական և համարժեք գործողություններ, քայլեր՝ անհապաղ դադարեցնելու Ադրբեջանի ագրեսիան ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ և կանխելու հետագա էսկալացիան տեղում: Մենք կարծում ենք, որ ԵՄ-ն պետք է հրատապ, բազմամակարդակ միջամտություն ունենա՝ կասեցնելու Ադրբեջանի ագրեսիան և համոզվելու, որ այն չի կրկնվի՝ արդյունավետ պատժամիջոցների մեխանիզմի կիրառման միջոցով։ Մեր պարտքն է պաշտպանել Հայաստանին և Ադրբեջանի անկասելի ագրեսիայի, պատերազմի մշտական սպառնալիքի տակ ապրող հայ ժողովրդին»,-շեշտել են ԵԽ պատգամավորները:

Նրանք նաև ԵՄ բարձր ներկայացուցչին խնդրել են հնարավորինս շուտ տեղեկացնել իրենց, թե ինչ կոնկրետ քայլեր են ձեռնարկելու՝ երաշխավորելու, որ ԵՄ-ն կարող է պատասխանատվությամբ և արդյունավետ կերպով պաշտպանել Հայաստանին։

Բորելին դիմած պատգամավորների թվում են Էմանուիլ Ֆրագկոսը, Լարս Պատրիկ Բերգը, Բեատա Կեմպան, Եվա Կաիլին, Կոստաս Մավրիդեսը և այլք:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լյուքսեմբուրգը մտահոգված է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողություններով

Հաջորդը

Ալեն Սիմոնյանը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին

Առնչվող նյութեր
Դիտել

Մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 24-ին, ժամը 14։50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում հայտնաբերվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share