Մի շարք ճանապարհներ բքի պատճառով փակ են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Եղանակային պայմաններից ելնելով՝ ԱԻՆ-ը հորդորում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Սարավան-«Զանգեր» (բուք է) հատվածը, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները  (բուք է), Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհի «Զույգաղբյուր» կոչվող հատվածը, Ամասիա-Աշոցք, Կոտայքի մարզի Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը, Դիլիջանի ոլորանները, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր», Կապան-Տաթև-Գորիս ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Դժվարանցանելի են Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները, Վանաձոր-Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Շիրակի մարզի Ամասիա-Գյումրի-Կապս, Արթիկ-Մեծ Մանթաշ և Արագածոտնի մարզի Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհները։

Կոտայքի մարզի Նաիրի-Աբովյան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

Երևանում և Սյունիքի, Կոտայքի, Տավուշի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու մարզերում տեղում է ձյուն:

Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի և Վայոց ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջաններում բուք է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակում է բնականոն գործունեությունը

Հաջորդը

Ուկրաինա. վերջին իրադարձությունները

Առնչվող նյութեր
Դիտել

Մահվան ելքով ավտովթար՝ Երասխ֊Երևան ավտոմայրուղում․ Մեկ զինծայաող մահացել է

2021թ․ հուլիսի 10-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Երասխ֊Երևան ավտոմայրուղու 14-րդ կմ հատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողն իր…
Դիտել

Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել. Շիրակի մարզպետ

Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաեւ Աշոցքի տարածաշրջանում: Այս մասին հայտնել է…
Դիտել

Կոչ ենք անում վարորդներին՝ զերծ մնալ իրավախախտումներից. ՀՀ ոստիկանություն

ՀՀ Ոստիկանության հայտարարությունը. «Վերջին օրերին արձանագրվում են որոշ անձանց կողմից ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծելու դեպքեր, այդ թվում՝ նաև…
Դիտել

Ուկրաինայում պատրաստվում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին

Կիևում տեղի է ունեցել կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանի տոնակատարությանը նվիրված մի շարք միջոցառումներին նվիրված քննարկում Ուկրաինայի հայերի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share