Միակողմանի զիջումներ Ստեփանակերտը չի անի․ Արայիկ Հարությունյան (տեսնայութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը՝ նշելով, որ նրանց պահանջը հեռու է բնապահպանական կոչվելուց: 

Ըստ Արայիկ Հարությունյանի, Ստեփանակերտում վերջին հանրահավաքը, Ռուբեն Վարդանյանի պետնախարար նշանակվելն ու իր Ֆրանսիա այցը Ադրբեջանում ցավոտ են ընդունել. «Նրանց մոտ ձևավորված է կարծրատիպ, որ մենք համակերպվել ենք սոցիալական, կենցաղային խնդիրներով և հրաժարվելու ենք մեր ազգային ինքնորոշման քաղաքականությունից: Բայց նման մեծ հանրահավաքը, այցելությունը Ֆրանսիա… Ադրբեջանի համար դա եղել է շոկային: Ընդհուպ բազմաթիվ սպառնալիքներ են եղել իմ հասցեին, իմ նկատմամբ և այլն:

Սադրիչ գործողություններն արդյունք չեն տալու, միակողմանի զիջումներ Ստեփանակերտը չի անի: Այսպես կոչված բնապահպանների դիտորդական այցին ի պատասխան Արցախի իշխանություններն էլ են պահանջներ ներկայացրել:

Շատ կառուցողական վարքագիծ ենք դրսևորել, բայց մեր բոլոր առաջարկությունները մի կողմ են դրել: Եթե իրենց նպատակը էկոլոգիական դիտարկումը, մոնիտորինգն է, ապա մենք դա առաջարկել ենք, որը չի ընդունվել, քանի որ նրանց նպատակը ճանապարհը փակելն է եղել»։

Նրա խոսքով, պետք է գիտակցել, որ նման ճնշումներով ցանկացած զիջում կորզելու պարագայում մենք ունենալու ենք հաջորդ զիջումը. «Մինչև այսօր մենք երբևէ որևէ զիջում չենք արել, երբևէ միակողմանի կամ պարտադրանքով որևէ հարց չենք լուծել: Միշտ եղել են խոսակցություններ, դրանց արդյունքում եկել ենք համաձայնության: Դա եղել է ենթակառուցվածքների, ճանապարհի, Սարսանգի ջրերի օգտագործման հետ կապված խնդիրներ: Միշտ եղել է երկխոսություն, այս անգամ դա խախտվել է»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սյունիքում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Հաջորդը

Արարատ Միրզոյանը մեկնում է Նյու-Յորք

Առնչվող նյութեր
Դիտել

«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են.ԱԻՆ

Օգոստոսի 19-ին, ժամը 08։10-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Դեպքի վայրում աշխատում են 30 փրկարարական ծառայող (այդ թվում՝…
Դիտել

Ադրբեջանի ԶՈՒ-ն դիրքային առաջխաղացում է ունեցել Արցախում

Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել…
Դիտել

Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել Հնդկաստանի ԱԳՆ սկզբունքային հայտարարությունը

Օգոստոսի 17-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունել է Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի վերին…
Դիտել

ՀՀ ԱԳՆ արձագանքն՝ Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share